• Latest news

Եվրոպայում ՄԻԱՎ վարակի նոր բռնկում է

28 նոյեմբերի, 2015  11:47

2014թ. Եվրոպայում ՄԻԱՎ վարակը հայտնաբերվել է ավելի քան 142 հազար մարդու մոտ, հայտնում են Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնն ու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը: Սա 1980թ. դրանց գրանցումից ի վեր ամենամեծաքանակ ախտորոշման դեպքն է:

ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասն ապրում է Արեւելյան Եվրոպայում: Մասնագետները պնդում են, որ վարակման դեպքերի հաճախակիությունը պայմանավորած է հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցմամբ: Սակայն թմրանյութի ներարկիչների միջոցով վարակումը նույնպես մեծ տեղ ունի: Վերջին տասնամյակում Եվրոպայում ներգաղթյալների մոտ ՄԻԱՎ-ի ախտորոշման դեպքերը էապես նվազել են, իսկ առկա տվյալներն ապացուցում են, որ ներգաղթյալների մեծ մասը ՄԱԻՎ վարակակիր է դառնում արդեն Եվրոպայում:

Ողջ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի դեպքերի մոտ կեսն արդեն ախտորոշվում է ուշ փուլում, ինչը մեծացնում է առողջական վիճակի վատթարացման, մահվան եւ վիրուսի փոխանցման ռիսկը:

Ընդ որում Եվրոպայի երկրներում ՁԻԱՀ-ի դեպքերը պակասում են: Սակայն 2014թ. գրանցված ՁԻԱՀ-ի դեպքերի 2/3-ը ախտորոշվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշման հետ միաժամանակ կամ դրանից քիչ անց: Դա վկայում է այն մասին, որ այդ հիվանդների իմունային համակարգը սկսում է չաշխատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել