• Latest news

Հղիության ընթացքում ձուկ օգտագործելն օգտակար է պտղի ուղեղի համար

23 հունվարի, 2016  10:42

Հղիության ընթացքում շաբաթը երեք մեծ չափաբաժին ձուկ ուտելը նպաստում է պտղի ուղեղի զարգացմանը, պնդում են Իսպանիայում իրականացված հետազոտության հեղինակները: 

Center for Research in Environmental Epidemiology-ի գիտնականները Ջորջ Ջուլվեզի գլխավորությամբ հետեւել են 2000 հղի կնոջ վիճակին ու կենսակերպին` սկսած առաջին եռամսյակից: Երբ նրանց երեխաները ծնվում էին, գիտնականները 5 տարվա ընթացքում հետեւում էին նրանց զարգացմանը: Պարզվել է, որ այն երեխաների ուղեղը, որոնք հղիության ընթացքում շատ ձուկ էին ուտում, ավելի զարգացած էր: Ավելին, նույնիսկ եթե կինը հղիության ընթացքում շաբաթը  600 գրամ ձուկ էր ուտում, գիտնականները ոչ նրա, ոչ էլ երեխայի մոտ չէին հայտնաբերում սնդիկի կամ այլ քիմիկատների բացասական ազդեցություն, որոնցով հաճախ աղտոտված է լինում ձուկը: 

«Ծովամթերքը ուղեղի զարգացման համար օգտակար սննդանյութերի կարեւոր աղբյուր է, բայց միաժամանակ ձկնամթերքում սնդիկ է կուտակվում, որը հայտնի է իր նեյրոտոքսիկ ազդեցությամբ», - նշել է Ջորդի Ջուլվեզը:

Զգուշանալով այն նյութերից, որոնք կարող են պարունակվել ձկում, ԱՄՆ-ում հղիներին խորհուրդ են տալիս շաբաթը 340 գրամից ավելի ձուկ չուտել, իսկ Եվրոպայում` 150-600 գրամից:

Ջուլվեզի եւ իր գործընկերների հետազոտությանը մասնակցած կանայք եւ մեծ յուղոտ ձուկ էին ուտում  (թուր-ձուկ, ալբակորի թյունաձուկ), եւ ավելի փոքր ձկներ (սկումբրիա, սարդիններ կամ սաղմոն), եւ փոքրիկ ձկներ (խեկ), ինչպես նաեւ կակղամորթներ եւ այլ ծովամթերք: Գիտնականները կանոնավոր կերպով ստուգել են նրանց մոտ D վիտամինի եւ յոդի պարունակությունը, իսկ ծննդաբերությունից հետո պորտի արյան մեջ սնդիկ եւ այլ վտանգավոր քիմիկատներ են փնտրել: 14 ամսական եւ 5 տարեկան երեխաները եւս նման թեստեր են անցել, որոնք պիտի գնահատեին նրանց կոգնիտիվ կարողությունները եւ նեյրոֆիզիոլոգիական զարգացումը:

Պարզվել է, որ այն կանանց երեխաները, որոնք շաբաթը 500 գրամից ավելի ձուկ էին կերել, ավելի զարգացած էին եւ աչքի էին ընկնում ավելի լավ կոգնիտիվ կարողություններով, քան նրանց երեխաները, ովքեր քիչ ձուկ էին ուտում կամ ընդհանրապես չէին ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է