• Latest news

Ձուկը նվազեցնում է տարեց մարդկանց մոտ տկարամտության զարգացումը

5 փետրվարի, 2016  12:38

Տարեց մարդիկ, ովքեր հաճախ են ձուկ ու ծովամթերք գործածում, ավելի հազվադեպ են բախվում տկարամտության զանազան դրսեւորումների, քան նրանք, ովքեր քիչ ծովամթերք են ուտում, կամ առհասարակ չեն ուտում: Այս մասին է վկայում Չիկագոյի Ռաշ համալսարանի բուժկենտրոնի աշխատակիցների անցկացրած հետազոտությունը:

Հետազոտողներն ուսումնասիրել են՝ 2004-2013 թթ. ժամանակահատվածում մահացած տարեց մարդկանց ուղեղի հյուսվածքների նմուշները: Հետազոտության մասնակիցների միջին տարիքը մահվան պահին մոտավորապես 90 տարեկան էր: Գիտնականները տեղեկացված էին նաեւ այդ մարդկանց սննդակարգի մասին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական առնվազն մեկ անգամ ծովամթերք ուտողների ուղեղում ավելի քիչ վահանիկներ կամ նեյրոֆիբրիլյար կծիկներ կան ( որոնք բնորոշ են Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը), քան նրանց մոտ ովքեր ավելի հազվադեպ էին ձուկ ուտում կամ առհասարակ չէին ուտում: Հետաքրքիր է, որ ձկան յուղի կամ այն պարունակող սննդային հավելումների գործածումը նույն արդյունքը չէր ապահովում:

Գիտնականները նաեւ նշել են, որ ծովամթերքը օգնել էր APOE գենի տարբերակն ունեցող մարդկանց, որը կապակցված է Ալցհեյմերի հիվանանդության զարգացման բարձր հավանականության հետ:

Հետազոտողները նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ծովամթերքը մասնակիցների ուղեղում մի քիչ բարձրացրել էր սնդիկի մակարդակը, սակայն դա չէր հանգեցրել ուղեղի պաթոլոգիաների աճին:

Ալցհեյմերի հիվանդության ու տկարամտության այլ տեսակների կանխարգելման նպատակով, ըստ հետազոտողների, անհրաժեշտ է շաբաթվա ընթացքում ծովամթերքից պատրաստված ավելի քան երկու կերակրատեսակ ուտել: Միեւնույն ժամանակ նրանք դժվարանում են ասել, թե հատկապես ո՛ր ծովամթերքը կարող է այդ տեսակետից առավել օգտակար լինել:

Հետազոտության արդյունքները հրապարակել է American Medical Association ամսագիրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել