• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ճաղատանալու պատճառը

6 փետրվարի, 2016  20:44

Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ Նիդերլանդներից հետազոտողները պարզել են մարդկանց ճաղատանալու գենետիկական պատճառները: Նրանք մկների վրա փորձարկումներ են կատարել եւ հանգել են այն եզրակացության, որ մարդկանց մազերի կորուստը պայմանավորված է մազային ֆոլիկուլի (մազարմատն իր շրջակայքով) ցողունային բջիջների գործառույթի հանգելով:

Կրծողների օրգանիզմը, ի տարբերություն  մարդկանց, արդյունավետ կերպով իրականացնում է մազերի նորացումը: Գենետիկները որոշել են արագացնել մկների ծերացումը եւ այդ եղանակով  հայտնաբերել այն պատճառները, որոնք մկների մազերի կորստին են հանգեցնում: 

Կրծողներին հետեւել են 18 ամիս շարունակ: Արագացված ծերացումը,   կապված ցողունային բջիջների կրճատման հետ, հանգեցրել է մազածածկույթի մակերեսի կրճատման եւ մազերի բարակելու: 

Դրա պատճառը գիտնականները տեսնում են  ԴՆԹ-ի վնասվածքների կուտակման մեջ, որոնք խթանում են մազածածկույթում դեգեներատիվ փոփոխությունները:  Մասնագետները պարզել են այն գործոնները (մասնավորապես` COL17A1 գենը), որի ակտիվությունն ազդել է ճաղատացման վրա:

COL17A1 գենը կոդավորում է անդրթաղանթային այն սպիտակուցներից մեկը, որն ապահովում է նյութերի տեղափոխումը բջջային թաղանթի միջով:  Ինչպես ցույց են տվել այլ գիտնականների հետազոտությունները, այդ նույն գենն է պատասխանատու մարդու արտաքինի անհատական առանձնահատկությունների համար: Հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են   Science ամսագրում, իսկ դրանց մասին համառոտ տեղեկացնում է EurekAlert-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել