• Latest news

Երջանկության միջազգային օրը. ավելի երջանիկ դառնալու 6 միջոց

20 մարտի, 2016  22:54

Այսօր` մարտի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախաձեռնությամբ նշվում է Երջանկության միջազգային օրը: Եթե ձեզ թվում է, թե կյանքում ինչ-որ բան չի հերիքում, փորձեք ձեր կյանքում մտցնել ստորոբերյալ փոփոխություններից մի քանիսը, դրանք Ձեզ կօգնեն ավելի երջանիկ դառնալ: 

1. Սկսեք ֆիզիկական վարժություններ կատարել 

Ֆիզիկական վարժությունները կարող են բարձրացնել երջանկության եւ բարեկեցության զգացողության մակարդակը, եւ գիտնականներն արդեն վաղուց ցույց են տվել դեպրեսիայի դեմ պայքարում ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունավետությունը:  Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ սպորտը մարդուն ավելի հանգիստ եւ երջանիկ է դարձնում: Իսկ այսօր փորձեք մի քանի վարժություն կատարել եւ անմիջապես կզգաք տարբերությունը: 

2. Սկսեք ավելի շատ քնել եւ քունն առնել

Քունը մեր մարմնին օգնում է վերականգնվել ցերեկային ծանրաբեռնվածությունից հետո: Լավ քնած մարդն ավելի կենտրոնացած եւ ավելի արդյունավետ է աշխատում: Քունն ազդում է նաեւ երջանկության մեր զգացողության վրա, պնդում են մասնագետները: Այդ պատճառով սկսեք ավելի շատ ուշադրություն հատկացնել քնին  եւ հոգ տարեք դրա որակին: 

3. Ավելի շատ զբոսնեք

«Երջանիկ լինելու առավելությունը» գրքում Շոն Էյքորը խորհուրդ է տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, որ ձեզ երջանիկ զգաք: Գիտնականները եւս հաստատում են դա. ինչպես ցույց է տվել մի հետազոտություն, մաքուր օդում   20 րոպե անցկացնելը ոչ միայն բարելավում է տրամադրությունը, այլեւ ընդլայնում է մտածողության սահմանները եւ բարելավում է կարճաժամկետ հիշողությունը: 

4. Աշխատավայրին ավելի մոտ ապրեք

Աշխատանքի գնալ-գալը, որ անում ենք ամեն օր, կարող է ազդել երջանկության մեր զգացողության վրա: Երկարատեւ ուղեւորությունները մեզ հաճախ ստիպում են դժբախտ եւ տխուր զգալ, այդ պատճառով որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս աշխատավայրին ավելի մոտ ապրել. դա կօգնի խնայել այն ժամանակը, որը ստիպված էիք ծախսել ճանապարհի վրա եւ այն նվիրել ուրիշ մի բանի: 

5. Ավելի հաճախակի ժպտացեք 

Ժպիտն ինքնին կարող է բարելավել մեր ինքնազգացողությունը, բայց այն ավելի արդյունավետ է, երբ ամրապնդվում է դրական մտքերով:  Ավելին, ժպիտն օգնում է թուլանալ, այլ կերպ նայել իրավիճակին եւ նույնիսկ ավելի արդյունավետորեն աշխատել: 

Կարծիք կա, թե ժպիտը լավ դեղ է ցավի դեմ` ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեկան: 

6. Յուրացրեք մեդիտացիայի տեխնիկան

Մենք հաճախ ենք լսում, որ մեդիտացիան մեր կենտրոնացումը, մտքի հստակությունը եւ ուշադրությունը բարելավելու  հրաշալի միջոց է: Սակայն մեդիտացիան կարող է Ձեզ նաեւ ավելի երջանիկ եւ հանգիստ դարձնել: 

Մասաչուսեթսի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մեդիտացիայի  8 շաբաթ տեւած կուրսից հետո կամավորների գլխուղեղի այն հատվածները, որոնք կապված են ինքնագիտակցման եւ գթասրտության հետ, մեծացել են, իսկ նրանք, որոնք կապված են սթրեսի հետ, նվազել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել