Հորմոնափոխարինիչ թերապիան կարող է տղամարդկանց փրկել սրտի եւ ուղեղի կաթվածներից

4 ապրիլի, 2016  14:30

Հորմոնափոխարինիչ թերապիան կարող է էականորեն նվազեցնել տարեց տղամարդկանց մոտ սրտի եւ ուղեղի կաթվածների զարգացման ռիսկը: Տեստոստերոնի ներարկումը պաշտպանական գործառույթ է իրականացրել նույնիսկ սրտի հիվանդություններով մարդկանց վրա` վտանգավոր կաթվածների ռիսկը կրճատելով   80 տոկոսով: Այդ մասին հայտնում են Intermountain Medical Centre Heart Institute-ի գիտնականները (ԱՄՆ):

Շատ կանայք դաշտանադադարի սկսվելուց հետո սկսում են հորմոններ ընդունել, որոնք նրանց ազատում են այնպիսի խնդիրներից, որպիսիք են տրամադրության ցատկերը, ջերմահոսքը, գիշերային քրտնածությունը, փորի հատվածում ցավերը եւ այլն: Վերջերս մասնագետները սկսել են խոսել նաեւ տղամարդկանց համար հորմոնափոխարինիչ թերապիայի օգուտի մասին. չնայած տղամարդկանց մոտ  «դաշտանադադար», որպես այդպիսին, գոյություն չունի, շատ տղամարդկանց մոտ սեռական հորմոնների մակարդակը հանգեցնում է մկանային զանգվածի կրճատման, դեպրեսիայի, ընդհանուր թուլության եւ շատ այլ անցանկալի ախտանիշների: Տղամարդկանց համար հորմոնափոխարինիչ թերապիան (տեստոստերոնի մակարդակը բարձրացնող հաբեր, սպեղանիներ եւ գելեր), մասնագետների խոսքով, կարող է օգնել հաղթահարել այդ ախտանիշները: 

Վերոհիշյալ ինստիտուտի գիտնականները պարզել են, որ 58-ից 78 տարեկան տղամարդկանց համար, որոնք արդեն սրտի հետ կապված խնդիրներ ունեն, հորմոնափոխարինիչ թերապիան ծայրաստիճան օգտակար է: Տեստոստերոնի մակարդակի նվազումը վատացնում է  սրտի աշխատանքը, իսկ ՀՓԹ-ն, որը բարձրացնում է այս հորմոնի մակարդակը,  ամրապնդում է սիրտը, ինչը ցույց է տվել 750 սրտային հիվանդի մասնակցությամբ հորմոնափոխարինիչ թերապիան. հորմոնափոխարինիչ թերապիան փորձարկման մասնակցիների մոտ 80 տոկոսով նվազեցրել է սրտի հիվանդությունների ռիսկը նրանց այն հասակակիցների համեմատ, որոնք ոչ մի հորմոն չեն ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում