Մինչեւ ծերություն աշխատելը երկար կյանքի գրավականն է. գիտնականներ

28 ապրիլի, 2016  21:02

Օրեգոնի համալսարանից հետազոտողների խումբը պարզել է, որ տարեց հասակում` 60-ից մինչեւ 70 տարեկանը աշխատելը կարող է նպաստել երկարակեցությանը, մինչդեռ վաղ թոշակի անցնելը մահվան ռիսկի գործոն է համարվում: Միաժամանակ այդ հետեւանքը քիչ է կախված առողջական վիճակից: Հոդվածը հրապարակվել է  Journal of Epidemiology and Community Health-ում:

Գիտնականները հայտնաբերել են, որ եթե առողջ մարդիկ թոշակի են անցնում թոշակային տարիքից `  65 տարեկանից մեկ տարի ուշ (հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ-ում),  11 տոկոսով նվազեցնում են վաղ մահվան ռիսկը: Միաժամանակ մահվան պատճառները կարող են լինել ինչ ասես, եթե ուշադրության առնենք այնպիսի գործոններ, ինչպիսիք են ժողովրդագրությունը, կենսակերպը եւ տարբեր խրոնիկական հիվանդությունները: Նրանք, ովքեր իրենց անառողջ են համարում, եւս ավելի երկար են ապրում, եթե շարունակում են աշխատել: 

Մասնագետները վերլուծել են   1992-ից 2010-ի ընթացքում երկարատեւ հետազոտության ընթացքում հավաքված տվյալները, որը նվիրված էր ծերացման խնդիրներին եւ անցկացվել էր Միչիգանի համալսարանի գիտնականների կողմից: Ավելի քան    12 հազար մասնակցից ընտրվել էր 3 հազար մարդ, որոնք թոշակի էին անցնել  2010-ին:

Նույնիսկ անառողջ մարդիկ, որոնք մի տարի ավելի էին աշխատել, վաղ մահվան ռիսկը նվազեցրել էին 9 տոկոսով:

Գիտնականների եզրակացությունների հիման վրա, աշխատանքը կարող է շատ տնտեսական եւ սոցիալական օգուտներ բերել, որոնք պոտենցիալ կերպով ազդում են նաեւ երկարակեցության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում