Գիտնականները ոչ յուղոտ շոկոլադ ստեղծելու միջոց են հայտնաբերել

29 ապրիլի, 2016  14:20

Որքան ավելի քիչ է յուղը շոկոլադում, այնքան այն ամուր է եւ վատ է հալվում բերանում: Հենց այդ պատճառով միլիոնավոր մարդկանց սիրած քաղցրավենիքը շարունակում է բավականին յուղոտ եւ կալորիական լինել: Սակայն University of Leuven-ի (Բելգիա) հետազոտողները բաղադրիչ են հայտնաբերել, որը թույլ է տալիս նվազեցնել շոկոլադի յուղայնությունը, միաժամանակ պահպանելով նրա համային որակները: Պարզվել է, որ այդ բաղադրիչը լիմոնենն է` նյութը, որը կիտրոնների եւ նարինջների բաղադրության մեջ է մտնում:  

Շոկոլադի մեջ կիտրոն ավելացնելը նվազեցնում է յուղի պարունակության մակարդակը եւ բարելավում է քաղցրավենիքի տեքստուրան` միաժամանակ ոչ մի կերպ չազդելով դրա համի վրա, պնդում են գիտնականները: Բացի այդ, լիմոնեն ավելացնելուց հետո շոկոլադը կարող է ավելի փափուկ լինել. այն կհալվի բերանում, ի տարբերություն յուղի ցածր պարունակությամբ սովորական շոկոլադի:   

Գիտնականները փորձել են պարզել, թե լիմոնենը ճշգրիտ ինչպես  է ազդում շոկոլադի վրա: Պարզվել է, որ այդ բաղադրիչի ավելացումն արագացնում է կակաոյի յուղի բյուրեղացումը ըստ Ֆարենհայթի   63 աստիճան ջերմության պայմաններում, չնայած սովորաբար բյուրեղացումը տեղի է ունենում   68 աստիճանի պայմաններում: Լիմոնենի տարբեր խտացումներ ազդել են նաեւ կակաոյի յուղի բյուրեղացման տարբեր փուլերի վրա, այդ պատճառով շոկոլադի տեքստուրան փոխվել է: 

Ճիշտ ընտրելով լիմոնենի չափաբաժինը եւ արտադրության ջերմաստիճանը, հնարավոր կլինի ավելի փափուկ շոկոլադի թողարկում սկսել` յուղի ցածր պարունակությամբ, ընդգծում են հետազոտողները: 

Այդ մասին հայտնում է Journal of Agricultural and Food Chemistry ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում