Գիտնականները մոտեցել են քաղցկեղի բուժման ունիվերսալ մեթոդի մշակմանը

6 մայիսի, 2016  22:50

Քաղցկեղի բոլոր տեսակների բուժման ունիվերսալ միջոց կարող է դառնալ չարորակ բջիջներին իրենց համար անհրաժեշտ սննդանյութերի մատակարարումից զրկելը:  Հենց այդ նյութերն են վառելիք մատակարարում օրգանիզմում ուռուցքի աճի եւ տարածման համար: Հենց որ դրանց մատակարարումը դադարում է, ուռուցքները դադարում են աճել եւ շուտով մահանում են: Ավստրալական ազգային համալսարանի գիտնականները կարողացել են ճանաչել այդ ուռուցքների սնուցման առանցքային ուղին:  

Նրանք արգելափակել են ուղիները, որոնցով քաղցկեղային բջիջները գլուտամին ամինաթթու են ստանում: Դա հանգեցրել է չարորակ նորագոյացությունների աճի գործնականում լիակատար դադարի: Հետազոտության հեղինակները պնդում են, որ նման մեթոդիկան մեծ քանակության դեպքում կկարողանա ազդել քաղցկեղի ամենաբազմազան տեսակների վրա, որովհետեւ տվյալ մեխանիզմը ընդհանուր է  բոլոր քաղցկեղային բջիջների համար: 

Կարեւոր է նաեւ, որ քաղցկեղի բուժման տվյալ տեխնոլոգիայի ներդրումը կփոխի քիմիաթերապիայի թունավորության աստիճանը եւ կնվազեցնի կողմնակի հետեւանքների քանակությունը: Օրգանիզմում նորմալ բջիջներին գլուտամին պետք չէ որպես շինանյութ:  Արյան սպիտակ գնդիկները վնասվում են քիմիաթերապիայի հետեւանքով, իսկ ապագայում անձեռնմխելի կմնան, եւ դա, օրինակ, հիվանդներին կազատի մազաթափությունից: 

Ներկայումս բժշկությունը ճանաչել է քաղցկեղի   917 տարատեսակ: Քաղցկեղի բուժման տարբեր տեսակները նախատեսված են ընդամենը մեկ ուռուցքի համար: Տեխնիկաների մեծամասնությունը փոքր արդյունավետություն ունի, որովհետեւ ուռուցքները քիմիաթերապիային դիմադրողականություն են մշակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում