Հաբերով ինսուլինը կարող է փոխարինել ներարկումներին

19 մայիսի, 2016  22:40

Oramed Pharmaceuticals Inc (Իսրայել) դեղագործական ընկերությունը հայտնել է դեղահաբերով ինսուլինի կլինիկական փորձարկման երկրորդ փուլի հաջող ավարտի մասին:  

ORMD-0801 դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլին 2-րդ տեսակի  դիաբետով 180 հիվանդ է մասնակցել: Նրանք քնից առաջ ընդունել են դեղամիջոցի անհրաժեշտ չափաբաժինը, ինչից հետո գիշերվա ընթացքում չափել են նրանց արյան մեջ շաքարի մակարդակը:  Այն 6,5 տոկոսով ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր պլացեբո են ընդունել: Հետազոտողներին չի հաջողվել որեւէ երկրորդական հետեւանք հայտնաբերել կապված ինսուլինի դեղահաբերի ընդունման հետ: Հիպոգլիկեմիայի դեպքեր եւս չեն արձանագրվել: 

Եթե հետագա հետազոտությունները հաջող ընթանան, հաբերով ինսուլինը կարող է հավանություն ստանալ կլինիկական կիրառության համար, նշում է Նադավ Կիդրոնը: 

Անցյալում ընդունված էր համարել, որ ինսուլինով արդյունավետ հաբերի ստեղծումն անհնար է, որովհետեւ նման հաբերը կոչնչացվեն մարսողական ֆերմենտների ազդեցությամբ: Իսրայելից հետազոտողներին սակայն հաջողվել է հատուկ թաղանթ ստեղծել, որը խոչընդոտում է դեղահաբի մարսմանը եւ պահպանում է դեղամիջոցի արդյունավետությունը: 

Հաբերով ինսուլինը կարող է ավանդական ներարկումներին լավ այլընտրանք դառնալ, որոնք շատ հիվանդների մոտ անհարմարություն են առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում