Նոր սմարթ ափսեն Ձեր ուտեստը պակաս կալորիական կդարձնի

20 մայիսի, 2016  17:26

Թայլանդից գիտնականները բացառիկ սմարթ-ափսե են ստեղծել, որը նրա մեջ դրված յուրաքանչյուր ուտեստից 30 կալորիա է հեռացնում «ավելորդ ճարպի գրավման» տեխնոլոգիայի շնորհիվ:  Այդ սարքի օգնությամբ երկրի իշխանությունները պատրաստվում են պայքար մղել ճարպակալման գնալով ահագնացող համաճարակի դեմ:  

AbsorbPlate անվանումով ափսեն 500 փոքրիկ անցք ունի, որոնց օգնությամբ ներծծում եւ պահում է ավելորդ ճարպը: Ափսեի ստեղծողները հավատացնում են, որ այդ եղանակով հնարավոր է ամեն ուտեստից   7 մլ կարագ հեռացնել, ինչը համապատասխանում է  30 կալորիայի:

«Թայլանդական սնունդը շատ համեղ է, բայց երբեմն շատ ճարպոտ է, ասված է ափսեի մասին հոլովակում: Այդ պատճառով Թայլանդի բնակիչները Հարավ-Արեւելյան Ասիայում երկրորդ տեղում են ճարպակալմամբ մարդկանց թվում: Այստեղ շատ մարդիկ կան խոլեստերինի բարձր մակարդակով եւ զարկերակային բարձր ճնշմամբ: Ինչպես է հնարավոր օգնել թայլանդցիներին` սովորելու առողջ սննդին, առանց փոխելու սննդակարգը: Մենք որոշել ենք դա անել սնունդն ընդունելու եղանակի փոփոխության հաշվին»:

Մշակողների խոսքով, այս ափսեն կօգնի ավելի առողջ ուտեստներ ուտել, առանց ավելորդ ջանքերի: Առաջին հայացքից 30 կալորիան այնքան էլ շատ չէ, բայց եթե միջին վիճակագրական թայլանդցին ամեն անգամ ուտի այդ ափսեից, գումարային առումով օրական ավելի քան 100 կկալ կխնայի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում