2015-ին Հայաստանում շտապօգնության կանչերի թիվն ավելացել է 2,1 տոկոսով, մինչեւ 477 հազար: Այդ մասին մայիսի 27-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, խորհրդարանական խմբակցությունների համատեղ նիստին հանրապետության 2015-ի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:
Դրանց սպասարկման ծախսերը կազմել են 3,3 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 6,9 մլն. խմբ.):
Անհետաձգելի օգնության արդյունավետությունը ենթադրվում է բարձրացնել նոր ռազմավարության շնորհիվ, որն ընդունվել է այս տարի` 2016-20 թթ-երի համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր