4 բույս, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետը

6 հունիսի, 2016  10:45

Որոշ բույսեր կարող են օգնել ամրապնդել իմունիտետը ու լավացնել ինքնազգացողությունը, եթե իհարկե դուք որեւէ հակացուցում չունեք դրանց նկատմամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ բույսեր, որոնք օգտակար են իմունային համակարգի համար:

Հացահատիկի ծլեր

Հացահատիկի ծլերը պարունակում են շատ ցինկ, որը կարեւորագույն դեր է կատարում իմունիտետի ամրապնդման ու առողջության պահպանման համար: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել հացահատիկի ծլերը կամ ծլեցված հացահատիկով ջուր: Կարելի է այդ ծլերի խտանյութն օգտագործել նաեւ տարբեր կերակրատեսակների մեջ:

Կիտրոնախոտ

ԿԻտրոնախոտից պատրաստված մեկ բաժակ տաք թեյը կօգնի օրգանիզմին պայքարել ինֆեկցիաների դեմ ու ամրապնդել իմունիտետը: Կիտրոնախոտի մեջ կան եթերային յուղեր, որոնք ոչ միայն հակաօքսիդանտային հատկություն ունեն, այլեւ լավացնում են նեյտրոֆիլների, լիմֆոցիտների ու իմունային բջիջների մակարդակը, նաեւ նպաստում էրիտրոցիտների գոյացման գործընթացին:

Ժենշեն

Ժենշենը կանոնակարգում է իմունային բջիջների՝ մակրոֆագների ու Т-բջիջների գոյացման ու զարգացման գործընթացը: Ժենշենը նաեւ օգնում է վերահսկել բորբոքային արձագանքը ու պայքարել ինֆեկցիաների դեմ:

Ocimum tenuiflorum (ռեհանի տեսակ)

Այս բույսը խթանում է իմունային բջիջների արտադրությունը ու նվազեցնում օրգանիզմում ինֆեկցիայի տարածումը: Այդ տերեւները խորհուրդ են տալիս ծամել դատարկ ստամոքսին, եթե իհարկե որեւէ հակացուցում չկա:

Հիշեցնենք, որ նույնիսկ բուսական միջոցները ոչ միշտ են անվտանգ օրգանիզմի համար ու եթե Դուք վստահ չեք, որ ձեզ կարելի է օգտագործել այս կամ միջոցը, պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ: Ավելին, եթե դուք հաճախ եք հիվանդանում ու կարծում եք, որ թույլ իմունիտետ ունեք, իմաստ ունի բժշկի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում