Սպորտը չի օգնի նիհարել, բայց կմեծացնի կյանքի տեւողությունը

24 հունիսի, 2016  19:58

Սպորտով զբաղվելը չի օգնի ազատվել ավելորդ քաշից, բայց կօգնի վերացնել ներքին օրգանների ավելորդ ճարպը: Դրա շնորհիվ Դուք ավելի առողջ կլինեք եւ կկարողանաք ավելի երկար ապրել, պնդում են Liverpool John Moores University-ի եւ Radboud University-ի գիտնականները:

Շատերը կարծում են, թե սպորտը կարող է օգնել նիհարելուն, բայց իրականում ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի հանգեցնում ավելորդ կգ-ների անհետացման, պնդում են գիտնականները: 117 հետազոտության մետավերլուծությունը ցույց է տվել, որ ինտենսիվ մարզումների 2-6 ամսից հետո հետազոտությունների մանսակիցների մոտ քաշի ոչ մի կորուստ չի արձանագրվել, որովհետեւ այն նվազագույն էր:  

Բայց լավ նորությունն այն է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այրում է ներքին –ճարպը, որը կուտակվում է մեր ներքին օրգանների շուրջը եւ հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների,ներառյալ երկրորդ տեսակի դիաբետը եւ սրտանոթային հիվանդությունները: Ներքին ճարպի առկայությունը կարող է նաեւ էականորեն նվազեցնել կյանքի տեւողությունը: 

Այսօր հնարավոր է շատ մարդկանց հանդիպել, որոնք թվում է, թե սլացիկ են, բայց իրականում ներքին ճարպակալում ունեն. Նրանց ներքին օրգանները ճարպով են շրջապատված: 

Գիտնականները պնդում են, որ ներքին ճարպն անհամեմատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար, քան ենթամաշկայինը: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ կրճատվեն օգտագործվող կալորիաները, սակայն բազմոցից վեր կենալը եւ մարզասրահ գնալն անհամեմատ ավելի կարեւոր է ներքին ճարպի դեմ պայքարի համար, ասում են նրանք: 

Մետավերլուծության տվյալները ցույց են տվել, որ երկուսից վեց ամսվա ինտենսիվ մարզումները հանգեցնում են ամբողջ քաշի միջինը ընդամենը  1 տոկոսի վերացման, ինչը մոտավորապես 4 կգ է կազմում: Անհամեմատ ավելի էական արդյունք է դիտարկվում ներքին ճարպի դեմ պայքարում. այդ ժամանակահատվածում սպորտի շնորհիվ հնարավոր է ազատվել այդ ճարպի  6 տոկոսից: Բայց ինչու սպորտը չի օգնում նիհարելուն: Միայն նրա համար, որ ֆիզիկական մարզումները նպաստում են մկանային զանգվածի զարգացմանը, իսկ մկանները ճարպից ավելի ծանր են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում