Ինչու են մոծակները Ձեզ ավելի հաճախ կծում, քան ուրիշներին. 3 հետաքրքիր պատճառ

11 հուլիսի, 2016  20:30

Որոշ մարդկանց խորամանկ մոծակներն անհամեմատ ավելի հաճախակի են կծում, քան մյուսներին: Ինչու: Դա կարող է մի քանի պատճառ ունենալ: 

1. Ձեր արյունն առաջին խմբի է

Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի շատ մոծակների են ձգում, պնդում են գիտնականները: Ճիշտ է, ոչ ոք չգիտե, թե այդ խմբի արյան ինչն է գրավում արնախումներին: 

2. Դուք հղի կին եք

Մոծակները հղի կանանց երկու անգամ ավելի հաճախակի են կծում, քան մնացած բոլոր մարդկանց: Գիտնականների կարծիքով, դա կապված է այն փաստի հետ, որ մոծակներին սովորաբար գրավում են նյութափոխանակության մեծ արագությամբ մարդիկ, որովհետեւ նրանք ավելի շատ ածխաթթու են արտադրում: Իսկ հղիների մոտ նյութափոխանակությունը կտրուկ ավելացած է լինում, դրա համար էլ նրանց այդքան հաճախակի են կծում: 

3. Դուք այսպես կոչված մարդկային լեյկոցիտար հակագեն ունեք

Մոծակներին Ձեր ձգելու հաջորդ պատճառը կարող են լինել գեները: 2013-ին   Infections, Genetics and Evolution ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկային լեյկոցիտար հակագեն (HLA) ունեցող մարդիկ զգալիորեն ավելի հաճախակի են մոծակների թիրախ դառնում: Տվյալ գեները ներգրավված են մարդու հոտի կարգավորման գործում, եւ հենց դա է գրավում մոծակներին: 

Հիշեցնենք, որ մոծակի խայթոցները կարող են շատ վտանգավոր լինել, որովհետեւ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել եւ մի շարք հիվանդություններ փոխանցել` Զիկայի վիրուսից մինչեւ Դենգե տենդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում