6 ուտեստ, որ կարելի է ուտել նույնիսկ երեկոյան

20 հուլիսի, 2016  23:49

Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում ուտել, քանի որ ուշ ժամի ընթրիքը, բացասաբար է ազդում քնի որակի վրա եւ կնպաստի ավելորդ քաշ հավաքելուն: Սակայն եթե  շատ քաղցած եք, կարելի է փորձել ուտել ստորեւ թվարկվող ուտեստներից մեկը:

Ոչ յուղային յոգուրտ

Լավ յոգուրտը պարունակում է սպիտակուցներ, որոնց շնորհիվ դուք կհագենաք: Բացի դրանից, յոգուրտը հանգստացնող ազդեցություն է ունենում ստամոքսի վրա, որի շնորհիվ դուք մարսողության եւ այրոցի քիչ խնդիրներ կունենաք: Սակայն ընտրեք քիչ յուղային եւ շաքար չպարունակող յոգուրտներ, եթե չեք ցանկանում գիրանալ:

Բանան

Բանանը մեկ այլ թեթեւ ընթրիք է ուշ ժամի համար: Մեկ բանանը միջինում 100 կալորիայից մի փոքր է պակաս պարունակում, դրա փոխարեն այն հարուստ է բջջանյութով եւ թուլացնող տրիպտոֆանով:

Խնձոր՝ գետնանուշի կարագով

Եթե անհրաժեշտ է արագ հագեցնել քաղցը, կարող եք քնից առաջ ուտել գետնանուշի կարագով խնձոր: Այն արագ է հագեցնում, սակայն դրա հետ մեկտեղ ծանրություն է առաջացնում ստամոքսում:

Գազար

Բջջանյութով հարուստ գազարը կարող է արագ ճնշել քաղցի զգացումը: Եթե չեք կարողանում միայն գազար ուտել, ապա փորձեք ավելացնել հումուս:

Պիստակ

Մի բուռ պիստակը ուշ ժամին թեթեւ ընթրիքի մեկ այլ տարբերակ է: Այն պարունակում է բջջանյութ եւ հրաշալի հագեցնում է՝ երկար ժամանակ պահպանելով կուշտ լինելու զգացումը: Բացի այդ, կարծիք կա, որ պիստակը լավացնում է մարսողությունը:

Կաթով վարսակի փաթիլներ

Կաթով վարսակի փաթիլները մեկ գավաթը նույնպես հարմար է ուշ ժամի ընթրիքին, չնայած շատերը վարժվել են այն ուտել նախաճաշին: Այն եւ՛ հրաշալի մարսվում է, եւ՛ «կշռում» է 200 կալորիայից պակաս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում