Հնարավո՞ր է Մեծ պահքի ժամանակ նիհարել

12 մարտի, 2014  16:59

Այսօր շատերը Մեծ պահքին հետեւում են ոչ թե հոգեւոր մաքրության հասնելու համար, այլ միայն որովհետեւ ուզում են նիհարել: Բայց հնարավո՞ր է նիհարել Մեծ պահքի ժամանակ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝  հարցին պատասխանեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Դիետոլոգն առաջին հերթին նշեց, որ չնայած այսօր շատերը պահքն օգտագործում են նիհարելու համար, նիհարելը Մեծ պահքի նպատակ չէ: «Մեծ պահքի ավանդույթը ծնվել է քրիստոնեության արշալույսին, երբ մարդկությունն ավելորդ քաշի խնդիր չի ունեցել»,- հիշեցրեց Վարդանուշ Պետրոսյանը:

Դիետոլոգի խոսքով՝ Մեծ պահքի ժամանակ, թերեւս, կնիհարեն այն մարդիկ, ովքեր գիրանում են չափից շատ խորոված, քաբաբ եւ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով:

Մյուսների համար գրեթե անհնար կլինի նիհարել: Ինչո՞ւ:

Բանն այն է, որ, դիետոլոգի խոսքով, բուսական սնունդն այնքան արագ չի հագեցնում, որքան կենդանական ծագման ուտելիքը: Ուստի մարդը կարող է շատ ուտել ու ավելի շատ կալորիա ստանալ, քան պահքից առաջ:

Բացի դրանից՝ մեր երկրում ամռանն ու ձմռանը մրգերի ու բանջարեղենի մեծ ընտրություն չկա, այդ պատճառով պահք պահող մարդիկ սկսում են հիմնականում հաց, մակարոն, բրինձ եւ կարտոֆիլ օգտագործել: «Այդ մթերքները շատ դատարկ ածխաջրեր են պարունակում, որոնք կարող են գիրության պատճառ դառնալ»,- նշեց դիետոլոգը:

Մսից հրաժարվելը նույնպես չի նպաստում նիհարելուն, քանի որ անյուղ միսն ամենադիետիկ  մթերքներից է, մինչդեռ վերը նշված բոլոր մթերքները բավական կալորիական են:

Այդ պատճառով, եզրափակեց դիետոլոգը, Մեծ պահքի ժամանակ մեծ է ոչ միայն չնիհարելու, այլեւ գիրանալու հավանականությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում