Մեկ բաժակ քաղցր ըմպելիքի ամենօրյա փոխարինումը ջրով զգալիորեն կբարելավի առողջությունը, պնդում են ԱՄՆ-ից դիետոլոգները:
Մասնագետները նշում են, որ օրգանիզմ մտնող լրացուցիչ կալորիաների օգտագործումը, ինչպիսին, օրինակ, քաղցր գազավորված ըմպելիքներն են, էներգետիկ ըմպելիքները եւ սուրճը, ի վիճակի է բարձրացնել քաշի ավելացման եւ ճարպակալման, ինչպես նաեւ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Հետազոտողները մոդելավորել են, թե ինչպիսին կլինի շաքարով քաղցրացված մոտ 230 մլ ըմպելիքը ջրի նույն քանակությամբ փոխարինելու արդյունքը եւ այն եզրակացությանն են հանգել, որ նման փոխարինումը կարող է կրճատել ամենօրյա կալորիաների մակարդակը եւ ճարպակալման տարածվածությունը քաղցր ըմպելիքներ օգտագործող պոպուլյացիաներում: Այսպես, հասուն ամերիկացիների մոտ, որոնք օրական մեկ քաղցր ըմպելիք են խմում, ջրով դրա փոխարինումը ըմպելիքներից ստացվող կալորիաների տոկոսը նվազեցրել է 17-ից մինչեւ 11 տոկոս:
«Իհարկե, իդեալականն այն կլինի, որ գազավորված ըմպելիքի բոլոր բաժակները ջրով կամ, ծայրահեղ դեպքում առանց շաքարի թեյով կամ յուղազուրկ սուրճով փոխարինվեն», — մեկնաբանում են աշխատանքի հեղինակները:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս նաեւ հնարավորինս շատ բանջարեղեն եւ մրգեր, ձուկ, թռչնամիս եւ հատիկաբույսեր օգտագործել (հատկապես` բրինձ):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում