Աշխատանքը կարող է օգնել հաղթահարել դեպրեսիան

17 օգոստոսի, 2016  20:15

Վաշինգտոնից հոգեբաններին հաջողվել է դեպրեսիվ խանգարումների դեմ պայքարի անսպասելի միջոց գտնել. մարդկանց այդ հարցում կարող է օգնել աշխատանքը: 

Գիտնականների հոդվածում ասվում է, որ աշխատանքը կարող է փրկություն դառնալ այն դեպքերում, երբ մարդուն այնպիսի հոգեբանական խնդիր է տանջում, ինչպիսին դեպրեսիան է:  Ամբողջ հարցն այն է, որ դեպրեսիայից ազատվելն անհամեմատ ավելի հեշտ է, եթե ուշադրությունը չկենտրոնացնեք դրա վրա, այլ դա անեք ակտիվ աշխատանքի օգնությամբ, որը կկլանի ամբողջ ժամանակը եւ ուշադրությունը` ապրումների համար   չթողնելով ոչ մեկից, ոչ մյուսից:

Գիտնականների փորձարկմանը մասնակցել է 120 մարդ, որոնք անձնական պատճառներով խորը դեպրեսիայի վիճակում են եղել: 

Արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ փորձարկվողների մոտ  67 տոկոսի մոտ դեպրեսիայի հետ կապված խնդիրներն անհետացել են: Գիտնականների խոսքով, զբաղվածությունը եւ ամեն տեսակ խնդիրներից անջատվածությունը նպաստում են մտածողական գործառույթների  եւ կայուն մտածողության վերականգնմանը, ինչը քիչ կարեւոր չէ սթրեսային իրավիճակներում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում