Ձիգ ընկերներն օգնում են քաշ գցել

17 օգոստոսի, 2016  22:41

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ արդյունավետորեն նիհարելու համար պետք է սլացիկ եւ ձիգ ընկերներ ձեռք բերել: Աշխատանքի արդյունքներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Obesity ամսագրում:

Մեկ տարի տեւած հետազոտությանը գրեթե  10 հազար կամավոր է մասնակցել, որոնք փորձում էին քաշ գցել: Փորձարկման սկզբից առաջ, գիտնականները նրանց խնդրել են ցույց տալ իրենց չորս ամենամոտ ընկերներին, ինչպես նաեւ հայտնել, թե արդյոք այդ ընկերները չեն տառապում ավելորդ քաշի խնդիրներով:   

Արդյունքում պարզվել է, որ ավելորդ քաշով գործնականում բոլոր կամավորները նույնպիսի խնդիրներով ընկերներ ունեն: Ընդ որում, գիտնականները նկատել են, որ փորձարկման` մեկ տարում նիհարել կարողացած մասնակիցների մտերիմ ընկերներից առնվազն մեկը ձիգ եւ սլացիկ է եղել: Ամերիկացի դիետոլոգները դրանից եզրակացրել են, որ շփման շրջանակի մեջ մտնող ձիգ մարդիկ խթանում են` ազատվել ավելորդ քաշից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում