Գիտնականները հայտնել են, թե որն է քունը բարելավելու միջոցը

19 օգոստոսի, 2016  22:45

Ամերիկացի եւ թուրք գիտնականները հայտնել են անքնությունից խուսափելու հնարավոր միջոցներից մեկը: Գիտնականները նշում են, որ չընդհատվող քունը հնարավոր է սրտակից զուգընկերոջ առկայության դեպքում: Փորձագետների կարծիքով, դա կապված է քնածի մոտ անվտանգության զգացման առաջացման հետ: 

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ սրտակից զուգընկերներ ունեցող մարդիկ ավելի քիչ տագնապ եւ գրգռվածություն են զգում, ինչը, իր հերթին, բարձրացնում է նրանց քնի որակը», — ասել է հետազոտության առաջատար հեղինակ Էմրե Սելչուկը Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանից (Անկարա):

Գիտնականները նման եզրահանգում են արել` օգտագործելով ամերիկյան  Midlife Development նախագծի տվյալները, որը, ի թիվս այլ բաների, վիճակագրություն է հավաքում հասուն տարիքի  մարդկանց կյանքի որակի եւ դրա վրա ազդող գործոնների մասին: 

Մարտին ԱՄՆ-ից բժիշկները ցույց են տվել, որ ավելի քան 40 րոպե տեւողությամբ ցերեկային քունը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Մասնավորապես, այն կտրուկ բարձրացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, որոնք կապված են նյութափոխանակության խանգարման հետ եւ հանգեցնում են արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի բարձրացման, գոտկատեղի հատվածում ճարպային հյուսվածքի մեծացման եւ արյան մեջ շաքարի մակարդակի աճի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում