Երկվորյակները ուրիշներից ավելի երկար են ապրում

20 օգոստոսի, 2016  23:57

Դանիայից հետազոտողները պարզել են, որ երկվորյակները մնացած մարդկանցից ավելի երկար են ապրում, այդ մասին գրում է PLoS ONE-ը:

Գիտնականների խումբը վերլուծել է նույնասեռ երկվորյակների 2932 զույգի ապրած տարիների վերաբերյալ տվյալները:  Ժամանակային այն կտրվածքը, որը հետաքրքրել է գիտնականներին,  1870-1900 թվականներն էր: Այդ ժամանակ տղամարդիկ միջինը   45 տարի էին ապրում, երկվորյակ տղամարդիկ մահանում էին մոտավորապես երեք տարի ուշ: Կանանց կյանքի միջին տեւողությունը 60 տարի էր կազմում, նույն սեռի երկվորյակները վեց տարով ավելի երկար են ապրել:

Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ նույնասեռ երկվորյակների միջեւ նուրբ կապ գոյություն ունի: Նման մարդիկ ուրիշներից ավելի հաճախակի են աջակցում իրար, իրենց հարազատին օգնում են հաղթահարել վնասակար սովորույթները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում