Հայաստանի կլինիկաներում ստենտավորման գները կնվազեցվեն. փոխնախարար

23 օգոստոսի, 2016  14:01

Հայաստանի որոշ կլինիկաներում առաջիկայում կնվազեցնեն կորոնար արտերիայի ստենտավորման գները: Այս մասին լրագրողներին ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Այսօր ստենտավորումը Հայաստանում ավելի թանկ է, քան հարեւան երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում: Հենց այդ պատճառով են հայերից շատերը այդ վիրահատությունը նախընտրում կատարել Վրաստանում: NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ երեւանյան կլինիկաներում վիրահատության արժեքը տատանվում է 2.700.000 (+-100.000) դրամի սամաններում (դոլարի փոխարկելիս դա այսօր կազմում է մոտ 5700 դոլար (+-200)), Իսկ Վրաստանում մեկ ստենտի տեղադրումն արժե գրեթե երկու անգամ ավելի էժան՝ մոտ 2500 դոլար, իսկ էնդոսկոպի կիրառմամբ վիրահատությունն արժե մոտ 4000 դոլար:

Փոխնախարարը նշել է, որ Առողջապահության նախարարությունը քննարկում է անցկացրել Հայաստանի 11 բժշկական կենտրոնների հետ, որոնցում իրականացվում է ստենտավորում: Մասնագետները նշել են, թե այդ ծառայությունների գների նվազեցման ինչ հնարավորություններ կան: Ներկայիս գները Սերգեյ Խաչատրյանը կապում է ստենտավորման ենթարկվող հիվանդների փոքր թվով եւ այդ վիրահատության համար սարքերի ու սարքավորումների պահպանման ծախսերով:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնն արդեն հայտարարել է ստենտավորման գնի նվազեցման մասին՝ 1 մլն 800 հազար դրամից մինչեւ 1 մլն 200 հազար դրամ:

«Շուտով այդպիսի հայտարարություններ կլսենք նաեւ մյուս հիվանդանոցներից», - ասել է փոխնախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում