6 փոքր մոլեկուլի ուսումնասիրությունը կօգնի կանգնեցնել Էբոլան եւ քաղցկեղը

23 սեպտեմբերի, 2016  13:12

University of Virginia School of Medicine-ի գիտնականները առանցքային գործոն են հայտնաբերել, որը կարեւոր դեր է խաղում ինչպես քաղցկեղային հիվանդությունների զարգացման, այնպես էլ Էբոլայի տենդով վարակման գործում: Խոսքը HOPS համալիրի մասին է, որը վեց մոլեկուլից է բաղկացած: 

Այն բացահայտվել է մոտ 30 տարի առաջ, բայց բջիջներում նրա դերը մինչեւ վերջ չի ուսումնասիրվել: Գիտնականներն այժմ պարզել են, որ  HOPS-ի առկայությունն անհրաժեշտ է քաղցկեղային բջիջների աճի եւ կենսունակության համար:  

Քրիստոֆեր Սթրոուպն ու իր գործընկերները ենթադրել են, որ ուղղորդված գործողությամբ դեղամիջոցները, որոնք ազդում են անմիջապես  HOPS-ի վրա, կօգնեն կանգնեցնել ուռուցքային գործընթացի առաջընթացը, իսկ քաղցկեղային բջիջներն ավելի խոցելի կդարձնեն հակաքաղցկեղային դեղամիջոցների ազդեցության առաջ: 

Գիտնականները նաեւ պարզել են, որ HOPS-ի համալիրն անհրաժեշտ է բջիջների` Էբոլայի տենդի վիրուսով վարակման համար: Այսպիսով գիտնականները ենթադրում են, որ  HOPS-ի վրա ազդող դեղամիջոցները կօգնեն ոչ միայն հաղթահարել քաղցկեղը, այլեւ Էբոլայի վիրուսը:  HOPS-ի վրա հարձակվող դեղամիջոցը կարող է առաջին նման միջոցներից մեկը լինել: Ճիշտ է, նման դեղամիջոց դեռ պետք է ստեղծվի: 

Առայժմ գիտնականները, ուսումնասիրելով խմորասնկի բջիջներում HOPS-ի դերը, սկսել են պարզաբանել մարդկային բջիջներում այդ համալիրի աշխատանքի մեխանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում