Ինչու է ալկոհոլն օգնում հանել սթրեսը

30 սեպտեմբերի, 2016  10:39

Կուտակված սթրեսից եւ լարվածությունից ազատվելու համար շատ մարդիկ ալկոհոլի օգնությանն են դիմում: Չափավոր ընդունման դեպքում այն թույլ է տալիս լիցքաթափվել, եւ այժմ հայտնի է դարձել, թե ճշգրիտ ինչու է տեղի ունենում դա:  Wake Forest University-ի գիտնականները (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) պարզել են, որ կենսաքիմիայի տեսանկյունից ալկոհոլը նույնպիսի նեյրոնային եւ մոլեկուլային փոփոխություններ է առաջացնում, ինչ արագ գործող հակադեպրեսանտները, գրում է   Science Daily-ն:

«Դեպրեսիվ մեծ խանգարման եւ հարբեցողության միջեւ մեծ կոմորբիդության պատճառով հիպոթեզ է տարածված, թե դեպրեսիվ մարդիկ կարող են խմելուն տրվել, որպես բուժման միջոցի,-նշել է հետազոտության ղեկավար Քիմբերլի Ռաաբ-Գրեհեմը: Այժմ մենք բացատրություն ունենք, թե դա ինչու է տեղի ունենում կենսաքիմիայի տեսանկյունից».

Սակայն դա բոլորովին չի նշանակում, թե ալկոհոլը կարելի է դիտարկել որպես դեպրեսիայի բուժման արդյունավետ մեթոդ, զգուշացնում են գիտնականները: Երբ խոսքը խմիչքին է վերաբերում, շատ նուրբ է այն սահմանը, որն օգտակար ազդեցությունը տարանջատում է վնասակարից: 

Ռաաբ Գրեհեմն ու իր գործընկերներն իրենց հետազոտության մեջ  կենդանիներին ալկոհոլի չափաբաժին են ներարկել, որը բավարար է NMDA-ռեցեպտորների արգելակման համար (դրանք ուսումնառության եւ հիշողության հետ կապված ռեցեպտորներն են): Այլ սպիտակուցի (FMRP) հետ փոխազդեցության դեպքում ալկոհոլը գամմա-ամինոյուղային թթուն` կենտրոնական նյարդային համակարգի կարեւորագույն արգելակիչ նեյրոմեդիատորը, վերածել է նյարդային գործունեության  խթանիչի: Բացի այդ, հետազոտական խումբը հայտնաբերել է, որ այդ կենսաքիմիական փոփոխությունները հանգեցրել են ոչ դեպրեսիվ պահվածքի, որն առնվազն  24 ժամ է տեւել:

Այսինքն աշխատանքը ցույց է տվել, որ ալկոհոլն ընթանում է նույն կենսաքիմիական ուղով, ինչ արագ գործող հակադեպրեսանտները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում