Կարճատեսություն ունեցող մարդկանց մոտ ճանաչողական ունակությունների մակարդակն ավելի բարձր է...
Կարճատեսություն ունեցող մարդիկ հաճախ ավելի խելացի եւ լավ կրթված են, քան նրանք, ովքեր ակնոցի կարիք չունեն: Ըստ The Daily Mail-ի՝ այս մասին են վկայում Եվրոպայում անցկացված հետազոտության արդյունքները:
Մասնագետներին հետաքրքրել է Եվրոպայի երկրներում կարճատեսության դեպքերի աճը: Հետազոտությանը, ընդհանուր առմամբ, 3452 մարդ է մասնակցել: Ստուգել են կամավորների տեսողությունը, այնուհետեւ, համապատասխան թեստերի միջոցով, ինտելեկտի մակարդակը:
Արդյունքում կարճատեսություն ունեցող մարդկանց մոտ ճանաչողական ունակությունների ավելի բարձր մակարդակ է հայտնաբերվել:
Սակայն գիտնականները խոստովանում են, որ իրականում ավելի սերտ կապ է եղել ինտելեկտի մակարդակի եւ ուսման տեւողության միջեւ: Վերջին գործոնը ենթադրում է գրքերի եւ էկրանների հետ երկարատեւ շփում, ինքն էլ ազդում է աչքերի առողջության վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում