• Latest news

Հայաստանում տեղի կունենա վերջույթների նեյրոպաթիկ ցավի մասին տեղեկատվական քարոզարշավի շաբաթ

21 մայիսի, 2024  12:37

Հայաստանում մայիսի 25-31-ին տեղի կունենա վերջույթների նեյրոպաթիկ ցավի մասին տեղեկատվական քարոզարշավ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 21-ին ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Ավետիս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում վերջույթների նեյրոպաթիկ ցավերը համարվում են լուրջ մարտահրավեր։

Նա նշել է, որ գոյություն ունի հիվանդությունների մեծ խումբ, որոնք ընթանում են նեյրոպաթիայով եւ հանգեցնում կլինիկական, սոցիալական խնդիրների, ինչպես նաեւ խնդիրների առողջապահության ոլորտում։

«Մայիսի 25-ին մենք նախաձեռնել ենք մեծ գիտաժողով 200 բուժաշխատողների համար, որոնց շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ կգումարվեն։

Մայիսի 26-ին օնլայն-ռեժիմով տեղի կունենա դասախոսություն երկրի բոլոր բժիշկների համար։ Մայիսի 29-ին տեղի կունենա դասախոսություն միջին օղակի բուժաշխատողների համար, հետո կկայանա «100 հարց նեյրոպաթիկ ցավի մասին» գրքի եւ սոցիալական տեսահոլովակի շնորհանդեսը։

Մայիսի 31-ին բժշկության ոլորտի մոտ 10 ՀԿ-ներ կստորագրեն համագործակցույթան հուշագիր, ինչպես նաեւ հռչակագիր Հայաստանում ցավի բժշկության զարգացման մասին»,- տեղեկացրել է բժիշկը։

Ավետիսյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ պացիենտների 50 տոկոսը, որոնք տառապում են շաքարային դիաբետով, հատկապես երկրորդ տեսակի, անգամ կլինիկական մանիֆեստացիաների առաջին փուլում արդեն ունեն այդ ռիսկերը, եւ 50-60 տոկոսի մոտ առաջանում է նեյրոպաթիա, այդ թվի 50 տոկոսի մոտ առաջանում է նեյրոպաթիկ ցավ, որի ախտանշանները պացիենտների համար դժվար է նկարագրել։

«Զարգացած երկրներում ցավի բժշկությունը դիտարկվում է որպես առանձին գիտակարգ։ Ցավը սուբյեկտիվ ախտանշան է, այն անհնար է վիրահատել կամ կշռել, եւ հիմք են վերցվում պացիենտների խոսքերը։ Ընդ որում՝ բժիշկը կարող է որոշակի հարցերի միջոցով ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, ցավը կարելի է նաեւ թվայնացնել։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե որ ուղղությամբ է ընթանում աշխարհը, եւ այն լավ պոտենցիալը, որը կա Հայաստանում»,- ընդգծել է նա։

Ավետիսյանն ասել է, որ ճիշտ վիճակագրություն ստանալու համար առողջապահության նախարարությունը իրականացնում է լուրջ քայլեր թվայնացման ուղղությամբ։

«Նեյրոպաթիկ ցավը հաճախ գրանցվում է որպես առանձին հիվանդություն։ Եթե համապարփակ թվայնացում լինի, որպեսզի բոլոր հաստատություններն օգտագործեն ցավի դասակարգիչները, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի նույնականացումն ու ախտորոշումը։

Ամբողջ աշխարհում նեյրոպաթիկ ցավերով ուղեկցվող հիվանդությունները տատանվում են 5-6 տոկոսի սահմաններում»,- նշել է բուժկենտրոնի փոխտնօրենը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիան բավարարել է Հայաստանի հայտը՝ դառնալու տարածաշրջանային ենթակառուցվածք, ինչը լուրջ հնարավորություններ է բացում երկրում այս ուղղության զարգացման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է