Կենդանի բարբին շուրթերի մեջ ճարպի ռեկորդային քանակ է ներարկել

15 հոկտեմբերի, 2016  23:49

Pixee Fox կենդանի բարբին Instagram-ում հայտնել է վերջին վիրահատության արդյունքների մասին եւ տեղեկացրել, որ դադարեցնում է իր կերպարանափոխումները, քանի որ ստացել է «ավազի ժամացույց» մարմնի կազմվածք:

Վերջին վիրահատության ժամանակ նա սեփական ճարպը ներարկել է շուրթերի եւ հետույքի մեջ: Աղջիկը 500 խ/սմ ճարպ է ներարկել ազդրերից յուրաքանչյուրի մեջ, 10 խորանարդ՝ վերին շուրջի, իսկ 8՝ ստորին շուրթի մեջ: Ընդ որում, Pixeeի խոսքով՝ սովորական պացիենտները շուրթերի մեջ առավելագույնը 2 խորանարդ են ներարկում:

Աղջիկը ծնունդով Ստոկհոլմից է: Նա դեռ 2010-ին սիրահարվել էր պլաստիկ վիրաբուժությանը, երբ շտկել էր քիթը: Դրանից հետո ավելի քան 20 վիրահատության էր ենթարկվել, այդ թվում՝ կրծքի մեծացման, աչքի գույների փոփոխության եւ 6 կողերի հեռացման: Իհարկե, հիմա նա նրբիրան կազավածք ունի, բայց պետք է կորսետ կրի, թե չէ բառացիորեն երկու կես կլինի:

Բնականաբար, եղել են պարզ վիրահատություններ՝ ականջախեցու վիրահատություն, դեմքի մաշկի ձգում, բլեֆարոպլաստիկա:

Հիմա աղջիկն ուզում է հանգստանալ, քանի որ հասել է իր ուզածին՝ դարձել է «սարսափելի գեղեցիկ»: Բացի այդ, նրա անձնական կյանքը դասավորվել է: Նրա ընկերը նույնպես պլաստիկ վիրաբուժության սիրահար է: Ջասթին Ջեդլիքը Լոս Անջելեսից է: Նա երազում է նման լինել Քենին: Ասում է՝ արդեն 340 վիրահատություն է տարել: Զույգը ծանոթացել էր հեռուստաշոուներից մեկի ժամանակ: Վիրահատություններից հետո նրանք միասին են ուշքի գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում