Գիտնականները «խելացի» անվասայլակ են ստեղծել

22 հոկտեմբերի, 2016  22:00

Հնդկացի ինժեներները եւ բժիշկները «խելացի» անվասայլակ են ստեղծում, որը կարող է ինքնուրույն շրջանցել խոչընդոտները: Ավելին՝ այդ սայլակը կարող է որոշել՝ երբ է սայլակի վրա նստած մարդը հոգնել կամ սթրես ապրում:

Նավին Կումար Մալիկը եւ նրա գործընկերները ստեղծում են հատուկ կառավարվող համակարգ, որը անվասայլակից օգտվող մարդու տեղաշարժումն ավելի անվտանգ կդարձնի: Եթե սայլակի վրա նստած մարդը հոգնում է, նրա տեղաշարժումը կարող է զուգակցվել մեծ վտանգավորությամբ: Այդ պատճառով «խելացի» սայլակը, որը կարող է ոչ միայն խոչընդոտները շրջանցել, այլեւ որոշում է օգտատիրոջ վիճակը, անհրաժեշտ կլինի թույլ հիվանդների եւ նրանց համար, ովքեր տառապում են մտավոր խանգարումներով:

Նոր սայլակը տեղեկություն է ստանում հիվանդի ջերմաստիճանի, զարկերակի եւ այլ պարամետրերի մասին: Մասնագետներին առայժմ հաջողվել է «խելացի» սայլակի համար ստեղծել իքնակառավարվող համակարգի  նախատիպը: Նրանք համոզված են, որ այդպիսի համակարգով զինված հաշմանդամի սայլակները զգալիորեն կլավացնեն հիվանդների կյանքի որակը եւ նրանց կօգնեն ուրիշ մարդկանցից ավելի քիչ կախվածություն ունենալ, իսկ նրանց տեղաշարժումն ավելի անվտանգ կդարձնեն:

Մշակողները նախատեսում են մոտ ապագայում այդպիսի համակարգով սայլակների զանգվածային արտադրություն սկսել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում