Ամերիկացի գիտնականներն ալկոհոլիզմի դեմ դեղամիջոց են ստեղծել

8 նոյեմբերի, 2016  23:42

Ամերիկացի գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որն ալկոհոլի հանդեպ զզվանք է առաջացնում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսել: Այս մասին հայտնում է Child Brand-ը:

Դեղամիջոցը մարդկանց մոտ ալկոհոլային խմիչքի հանդեպ անհանդուրժողականություն է առաջացնում: Դեղամիջոցի նման հատկությանը հասնելու համար մասնագետները ներազդել են կործանարար սովորույթների համար պատասխանատու գենի վրա:

Գիտնականները նախ փորձեր են կատարել առնետների վրա: Հաջող փորձերից հետո մասնագետներն անցել են մարդկանց վրա դեղամիջոցի ազդեցության հետազոտությանը: Փորձին 100 ամերիկացի է մասնակցել: Դեղամիջոցն ընդունողներն անմիջապես խումհարին նման նշաններ են զգացել, որից հետո փորձի մասնակիցների մեծ մասն ալկոհոլից հրաժարվել է: Այժմ գիտնականները պարզում են այն կողմնակի էֆեկտները, որոնք դեղամիջոցը կարող է առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում