Մոռացկոտությունը գենետիկ բնույթ ունի՞

22 մարտի, 2014  13:58

Հիշողության հետ կապված դժվարությունները պարտադիր չեն նշանակում, որ Դուք ծերանում եք, դրանք կարող են գենետիկ հիմք ունենալ: Մեղավորը DRD2 գենն է, որը կոդավորում է 2-րդ տիպի դոֆամինի ռեցեպտորը: Նյարդաֆիզիոլոգների հոդվածը հրապարակված է Neuroscience Letters ամսագրում:

DRD2 գենը մեծ դեր ունի դոֆամինի նյարդամեդիատորի միջոցով նյարդային ազդանշանի փոխանցման գործում, ինչը հատկապես կարեւոր է ուղեղի կեղեւի ճակատային հատվածում:

Այդ գենի որոշակի տաբերակն ունեցող մարդիկ ավելի ցրված են, ավելի հաճախ են սխալներ անում, նրանց համար ավելի դժվար է որեւէ բան հիշել: Այդպիսի կարճատեւ մոռացկոտությունը կարող է խնդիրներ ստեղծել աշխատավայրում եւ առօրյա կյանքում:

Գիտնականները 500 մարդու DRD2 գենի ստուգում են արել: Այդ գենի երկու տարբերակ է տարածված. մարդկանց մոտ մեկ քառորդի դեպքում ցիտոզին ազոտական հիմքը (С) կարող է փոխվել թիմինի (Т):

Համեմատելով DRD2 գենի կառուցվածքն ու մասնակիցների պատասխանները՝ գիտնականները պարզել են, որ գենի թիմինով տարբերակով գենի կրողներն առօրյա կյանքում ավելի ցրված են ու մոռացկոտ, քան ցիտոզինով գենի կրողները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում