Իսրայելցի գիտնականները ռուսական մուլտիֆիլմի հերոս Մաշային հոգեկան ախտորոշում են տվել

5 դեկտեմբերի, 2016  19:08

Հայտնի ռուսական մուլտսերիալ «Մաշան եւ Արջը» կարող է վտանգավոր լինել երեխաների համար, քանի որ դրա հերոսուհին տառապում է հոգեկան հետտրավմատիկ խանգարումներից։ Նման եզրակացության են եկել իսրայելցի գիտնականները՝  տեղական Junior TV–ի եթերում ուսումնասիրելով մուլտսերիալը, գրում է  Haarec–ը։

Մերձավորարեւելյան փորձագետների կարծիքով Մաշան խորապես տառապում է անտառում իր միայնությունից, իսկ հոգատար Արջը այլ կենդանիների հետ ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա հիվանդ երեւականության արդյունք։

Բացի այդ, Մաշային մեղադրում են նաեւ սադիզմի մեջ։ Երեխան բացահայտորեն ուրախանում է, որ կարող է ցանկացած պահի փլուզել հոգատար արջի պլանները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում