Քաղցկեղով հիվանդներն ինչո՞ւ չպետք է շոկոլադ ուտեն

9 դեկտեմբերի, 2016  11:54

Քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժվող հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել շոկոլադի օգտագործումից, քանի որ այն այնպիսի բաղադրամասեր է պարունակում, որոնք նպաստում են օրգանիզմում ուռուցքի տարածմանը եւ առաջացնում են մահացու վտանգավոր մետաստազներ: Այս մասին է վկայում Institute for Research-ի (Բարսելոն) գիտնականների իրականացրած հետազոտությունը:

Շոկոլադի (նաեւ բիսկվիտի, հացի եւ շատ այլ մթերքների) բաղադրության մեջ մտնող արմավի յուղը խթանում է CD36 կոչվող սպիտակուցը: Փորձագետների ենթադրությամբ՝ այս սպիտակուցը ոչ միայն ուռուցքի առաջացման հարցում է առանցքային դեր խաղում, այլեւ օրգանիզմում դրա տարածման, այսինքն՝ մետաստազավորման գործընթացում:

Գիտնականները CD36 սպիտակուցը հայտնաբերել են բերանի, մաշկի, ձվարանների, միզապարկի, թոքերի եւ կրծքի բարձիթողի ուռուցքներով հիվանդների քաղցկեղային բջիջների մեմբրաններում: Նրանք պարզել են, որ սննդային ստանդարտ ճարպերն էլ են խթանում CD36-ը՝ թույլ տալով քաղցկեղային բջիջներին տարածվել:

Այս ենթադրությունը հաստատելու համար լաբորատոր մկներին, որոնք տառապել են մարդուն հատուկ բերանի խոռոչի բարձիթողի քաղցկեղով, տվել են արմավի յուղի փոքր եւ մեծ քանակ պարունակող սննդամթերք: Բոլոր կենդանիների մոտ արմավի յուղի սպիտակուցի ազդեցությանը ենթարկված ուռուցքները տարածվել են, նշված է Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ըստ որում՝ այդ սպիտակուցը չստացած մկների միայն կեսի մոտ է ուռուցքն օրգանիզմում տարածվել: Դա վկայում է այն մասին, որ ցանկալի է օնկոհիվանդները իրենց սննդակարգից բացառեն մի ամբողջ շարք մթերքներ, որոնք արմավի յուղ են պարունակում, ինչը կօգնի կրճատել ուռուցքի տարածումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում