• Latest news

10 հոգի, որոնք չեն թողնի Ձեզ նիհարել

26 մարտի, 2014  13:57

Քաշ գցելը այդքան էլ հեշտ գործ չէ:  Ընկերների հետ կիսվելով՝ ավելի ենք բարդացնում իրավիճակը: Fox News հեռուստաալիքով փորձագետները ցույց են տալիս, թե ինչպես Ձեր ընկերները, Ձեզ շրջապատող մարդիկ կարող են իրենց ազդեցությունն ունենալ Ձեր իսկ որոշման վրա եւ  խորհուրդներ են տալիս, թե ինչպես պետք է դրսեւորել նման իրավիճակներում:

Ահա թե ինչ խորհուրդներ են նրանք տալիս.

Ամուսիններ

Ինչպես ասում է Քալիֆորնիա նահանգի MemorialCare Center բժշկական կենտրոնի տնօրեն Պիտեր լա Պորտը, անվստահ մարդը իր համար գեր զուգընկեր է փնտրում՝ չբարդույթավորվելու համար: Այս դեպքում, Ձեր զուգընկերը սկսում է վախենալ, որ ավելորդ քաշից  ձերբազատվելուց  հետո  Դուք կլքեք նրան:

Մի հանձնվե՛ք, հակառակը, փորձե՛ք նրան հասկացնել, որ նա ոչ թե պետք է Ձեզ խանգարի, այլ՝ օժանդակի: Սկսե՛ք նրանից խորհուրդներ հարցնել եւ օգնություն խնդրել:

Ռեստորանային քննադատներ

«Դուք ա՜նպայման պետք է փորձեք Ալֆրեդո սոուսը: Այն համար 1 ուտեստն է ռեստորանում»: Ինչպե՞ս կարելի է դիմադրել նման գայթակղիչ գովազդին: Մի կոզմից  նման գայթակղիչ գովաղդը, մյուս կողմից Ձեր ընկերների հորդորները:

Եւ ինչպիսի՞ վերաբերմունք եք ցուցաբերում  նման իրավիճակում հայտնվելիս: Աղցանի, կամ դիետիկ այլ ուտեստի փոխարեն, պատվիրում եք այդ, կալորիաներով հարուստ, ուտեստը՝ ջուրը գցելով Ձեր բոլոր ջանքերը:

Մի՛ հանձնվեք:   Խոսե՛ք Ձեր ընկերների հետ եւ նրանց ասացե՛ք, որ Դուք իրենց օգնության  կարիքն ունեք: Եթե իրոք շրջապատված եք լավ եւ հասկացող  ընկերներով, ապա Ձեզ կհասկանան եւ կսկսեն Ձեզ օգնել:

Սպորտի երկրպագուներ

Պիցցա, հավի թեւիկներ, ֆրի եւ գարեջուր….Սա երեւի թե սպորտի երկրպագուների սիրելի ուտեստն է մարզադաշտերում, կամ սպորտ-ակումբներում:

Ինչ արած, գայթակղությունը մեծ է եւ դիմադրելն՝ անհնար: Նման դեպքերում պետք է Ձեր սնունդը Ձեզ հետ վերցնեք, կամ եթե մոռացել եք, հնարավորինս քիչ չափաբաժնով պատվիրեք:

Ֆիտնես կենտրոնի մարզընկեր

Շատ լավ է, որ  հաճախում եք  մարզադահլիճներ  Ձեր ընկերների հետ, բայց եթե Ձեր ընկերը սպիտակուցային եւ էներգետիկ սալիկների, կոկտեյլների  սիրահար է եւ Ձեզ էլ է առաջարկում, ապա զգուշացե՛ք: Դրանք  Ձեզ ոչ մի լավ արդյունքի չեն բերի:  Քանի որ դրանք  պարունակում են 200-300 կալորիա, որը Ձեզ ընհանրապես պետք չէ: Եւ հիշե՛ք, որ Դուք հենց դրա դեմ եք պայքարում:

Մի հանձնվե՛ք:   Սպիիտակուցային կոկտեյլի փոխարեն, պատվիրե՛ք բնական նյութերով պատրաստված որեւէ այլ բան:

Ընտանիքի նեղացկոտ անդամ

Ընտանեկան տոնակատարությունների ժամանակ, հաստատ կհայտնվի որեւէ հարազատ, որը  կստիպի համտեսել իր պատրաստած բոլոր ուտեստները (կալորիաներով հարուստ), իսկ երբ մերժում ես՝ վիրավորվում է եւ նեղանում:

Մի հանձնվե՛ք:    Վերձրե՛ք մի փոքրիկ կտոր, այլ ոչ թե 5 չափաբաժին՝ ինչպես անում են ընտանիքի մյուս անդամները:

Բարերի մշտական հաճախորդ

Բարերի մշտական հաճախորդները, որոնք իրենց համար զուգընկեր են փնտրում, հեշտությամբ Ձեզ կարող են իրենց ետեւից տանել բարեր, ակումբներ, որտեղ ընդամենը 3 բաժակ խմիչքից կարող եք կուտակել 500 կալորիա եւ  ավել:

Մի հանձնվե՛ք:  Համոզե՛ք նրան այցելել այլ վայրեր, որտեղ նույնպես կարելի է ծանոթություններ հաստատել, օրինակ  օտար լեզվի կուրսերի, կամ խոհարարական դասընթացների:

Հաճախորդ

Եթե Ձեր աշխատանքի անբաժանելի մաս է կազմում հաճախորդների հետ ճաշկերույթի գնալը, ապա քաշ գցելը հեշտ չի լինի: Բացի այդ, ռեստորաններում մեծ չափաբաժիններով եւ կալորիապես հարուստ սնունդ են մատուցում:

Մի հանձնվե՛ք: Լավ կլինի, եթե  շատ քաղցած վիճակում ռեստորան չգնաք, դա Ձեզ թույլ չի տա սթափ գնահատել իրավիճակը եւ հրաժարվել կալորիաներով հարուստ սննդից:

Գործընկեր, որը համեղ թխվածքներ է պատրաստում

Ձեր գործընկերը, ով հիանալի թխվածքներ է պատրաստում եւ բոլորին հյուրասիրում, չի հասկանում, թե ինչու երբեք չեք  օգտվում իր պատրաստածից: Չէ՞ որ, ոչ ոք չի կարող դիմակայել դրանց:

Նորից կոչ ենք անում  չհանձնվե՛լ : Փորձե՛ք քաղաքավարիորեն հասկացնել, որ չեք ուզում, եւ նա վաղ թե ուշ կհասկանա, թե ինչումն է  բանը:

Գեր ընկեր

Ըստ New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հոդվածի՝ նրանք, ովքեր ունեն գեր ընկերներ, հենց իրենք գիրացել են 8կգ.-ով:

Մի հանձնվե՛ք:  Միշտ Ձեզ կոչ անելով համտեսել այս կամ այն քաղցրավենիքը, այն դեպքում, երբ Դուք հրաժարվում եք դրանից, նա շատ հեշտությամբ նաեւ կարող է խափանել Ձեր անձնական կամ այլ բնույթի պլանները:

Ամենագետ ընկեր

Բոլորսիս շրջապատում էլ կհայտնվի մի ընկեր, ով իրեն  ամենագետն է համարում: Գիտի  թե ինչպես պետք է ճիշտ դիետա պահել, ինչպես ճիշտ սնվել… Բայց տարիների ընթացքում այդ նույն՝ ամենագետ ընկերը, եւ ոչ մի գրամ չի պակասել: Բայց այդուամենայնիվ, նա շարունակում է Ձեզ խորհուրդներ տալ:

Մի հանձնվե՛ք։ Նրան ասեք, որ արդեն ունեք սնվելու պլան, եւ ուղղակի շնորհակալություն հայտնեք օգնություն առաջարկելու համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll