3 սովորույթ, որոնց պատճառով ձմռանը գիրանում եք

11 հունվարի, 2017  10:45

Հավանաբար նկատել եք, որ ի տարբերություն տարվա մյուս եղանակների՝ ձմռանը գիրանալն ավելի դյուրին է, նիհարելը՝ դժվար: Պատճառը միայն այն չէ, որ ձմռանն ավելի շատ կալորիական սնունդ ենք ուտում, քան ամռանը: Խնդիրը նաեւ մի քանի «ձմեռային» սովորույթների մեջ է:

Անկանոն սնվելը

Ձմռանը մենք հաճախ ավելի պակաս կանոնավոր ենք սնվում, քան ամռանը. մենք կարող եք բաց թողնել ճաշի ժամը, իսկ հետո ավելի շատ ուտել: Այս ամենը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության վրա եւ նպաստում ավելորդ քաշ հավաքելուն: Եթե չեք ուզում ձմռանը գիրանալ, փորձեք ուտել հաճախ եւ քիչ:

Բանջարեղենի պակասը

Մեկ այլ ձմեռային վատ սովորույթ է քիչ բանջարեղե ուտելը: Նորմալ նյութափոխանակության համար օրգանիզմին վիտամիններ են անհրաժեշտ, հատկապես՝ մագնեզիում եւ B խմբի վիտամիններ: Իսկ դրանց լավագույն աղբյուրը բանջարեղենն է, որում նաեւ մեծ քանակությամբ մանրաթելեր կան: Իհարկե՝ ձմռանն ավելի քիչ բանջարեղեն կա, բայց հարկավոր է հնարավորինս շատ օգտագործել եղածը, օրինակ՝ կաղամբ, բազուկ, ստեպղին եւ այլն:

Նյարդերը

Նյութափոխանակությունն արգելափակող եւ ավելորդ քաշ հավաքելուն նպաստող մյուս պատճառը շատ նյարդայնանալու սովորույթն է: Ձմռանը մենք սովորաբար ավելի ենք նյարդայնանում, քան ամռանը. ցուրտ, մռայլ եղանակը նպաստում են դրան: Սթրեսի հետեւանքով օրգանիզմն անցնում է տնտեսելու ռեժիմին՝ էներգիա խնայելով եւ ճարպ կուտակելով: Դրանից խուսափելու համար հարկավոր է վերահսկել սթրեսի հորմոնների մակարդակը եւ չնյարդայնանալ դատարկ բաների պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում