Արիզոնա նահանգի դատախազը հայց է պատրաստում Theranos-ի դեմ՝ սպառողներին խաբելու համար

16 հունվարի, 2017  12:04

Արիզոնայի գլխավոր դատախազի աշխատակազմն իրավաբանական խորհրդատուի է որոնում՝ Theranos-ի դեմ հայց նախապատրաստելու համար, ընկերության կողմից նահանգի սպառողներին խաբելու փաստով: Ըստ Reuters-ի՝ Theranos-ում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:

Theranos-ը հայտնի դարձավ արյան անալիզի՝ սկզբունքորեն նոր մեթոդի մասին հայտարարելուց հետո, որը թույլ էր տալիս դա անել ավելի արագ, էժան եւ հարմարավետ: Սակայն ավելի ուշ Theranos-ի կիրառած մեթոդի եզակիության եւ ճշգրտության հետ կապված կասկածներ առաջացան:

Նախ 2015 թվականի հոկտեմբերին լաբորատորիայի նախկին աշխատակիցները հայտարարեցին, որ դեպքերի մեծ մասի պարագայում Theranos-ը ստանդարտ սարքավորումներ է օգտագործել: Այնուհետեւ լաբորատորիայի ղեկավար Էլիզաբեթ Հոլմսին ուղղված հարցեր առաջացան Տարեցների եւ անապահովների բժշկական ապահովագրության կենտրոնի (CMS) մոտ, որը վերահսկում է կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիաների աշխատանքը: Շուտով գործին միացան նաեւ ԱՄՆ Դաշնայի դատախազությունն ու Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը:

Չնայած Theranos-ը փորձեց կատարել կարգավորիչների պահանջը, այնուամենայնիվ, խիստ պատժամիջոցների ենթարկվեց: Ընկերության քալիֆորնիական լաբորիատորիան փակվեց, իսկ Էլիզաբեթ Հոլմսը 2 տարով զրկվեց լաբորատորիաներ ղեկավարելու իրավունքից:

2016 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Theranos-ը հիվանդներին արյան անալիզի սխալ արդյունքներ է ուղարկել: Արդյունքում լաբորատորիայի դեմ հայցեր են ներկայացրել հիվանդներն ու ընկերության գործընկերը՝ ԱՄՆ-ի խոշորագույն Walgreens Boots դեղատների ցանցը:

Արիզոնայի դատախազության պատրաստած հայցը ենթադրում է քաղաքացիա-իրավական պատժամիջոցներ եւ դատական արգելք:

Չնայած աճող սկանդալին՝ Theranos-ը պատրաստվում է առեւտրայնացնել նոր տեխնոլոգիան՝ արյան անալիզի MiniLab սարքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում