Ադենովիրուսները կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ

16 հունվարի, 2017  22:30

Ադենովիրուսները՝ ԴՆԹ պարունակող վիրուսները, որոնք զուրկ են լիպոպրոտեինի թաղանթից, ինֆեկցիոն հիվանդություններ են հարուցում, որոնք կարող են մի քանի շաբաթ տեւել։ Այդ նույն վիրուսները, պարզվում է, կարող են նաեւ ավելորդ քաշի պատճառ դառնալ որոշ մարդկանց մոտ։ Այս մասին հայտնում են Վիսքոնսինի համալսարանի գիտնականները։

Ավելի վաղ իրականացրած հետազոտությունն ապացուցել էր, որ հավերը քաշ են հավաքում 36 (Ad-36) ադենովիրուսի պատճառով։ Գիտնականները նաեւ փորձեր են իրականացրել մկների եւ կապիկների վրա ու նույն արդյունքը ստացել։ Կապիկների մոտ ճարպային հյուսվածքի քանակը 60 տոկոսով մեծացել է։  Պարզվել է նաեւ, որ վիրուսը կարող է արյան մեջ իջեցնել «վատ» խոլեստերինի քանակը եւ տրիգլիցերինների մակարդակը։

Սակայն կարող է արդյոք այդ վիրուսը ազդել մարդու օրգանիզմի վրա, դեռ հստակ պարզ չէ։

Ինչու՞ է ադենովիրուսը ազդում գիրանալու վրա։

Վիսքոնսինի համալսարանի բժիշկ Ռիչարդ Անտիկսոնը դրան հետեւյալ բացատրությունն է տալիս։ Առաջին  հերթին վիրուսը նպաստում է գլյուկոզայի յուրացմանն ու դրա՝ ճարպի վերածվելուն։ Այն նաեւ ազդում է ճարպաթթուների սինթեզի վրա։ Բացի այդ, ադենովիրուսը ցողունային բջիջները վերածում է ճարպային հյուսվածքի բջիջների։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում