Նոր մեթոդը կօգնի պարզել սրտի հիվանդություններով մարդկանց մոտ թրոմբի առաջացման վտանգը

6 փետրվարի, 2017  15:25

Ջոնս Հոփքինսի եւ Օհայոյի համալսարաններից հետազոտողները նոր մեթոդ են մշակել, որի օգնություն հնարավոր կլինի պարզել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ թրոմբի առաջացման վտանգը:

Texas Advanced Computing Centre-ում գիտնականները գերհամակարգչի միջոցով կոնկրետ հիվանդների սրտի մոդել են ստեղծել եւ վերլուծել ստացված տվյալները: Գիտնականների խոսքով՝ կարեւոր գործոն է սրտի ձախ փորոք արյան միտրալ հոսքի ներթափանցման աստիճանը: Եթե այն շատ խորը չի անցնում, արյան արտանետման գործընթացը խախտվում է, ինչը կարող է հանգեցնել թրոմբի կազմավորման, արդյունքում՝ կաթվածի եւ բացասական այլ հետեւանքների:

Թրոմբի կազմավորման վտանգը պարզելու համար մասնագետներն առաջարկում են գնահատել հոսքի ներթափանցումը բնորոշող ինդեքսը: Այն կարելի է հաշվարկել ստանդարտ ախտորոշիչ մեթոդներով, որոնք օգտագործվում են թրոմբի կազմավորման վտանգը հասկանալու համար: Ըստ մասնագետների՝ նման մոտեցումը շատ հստակ ու արդյունավետ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում