Գիտնականները ստեղծել են պանիր մարդու ոտնաթաթից ու պորտից

29 նոյեմբերի, 2013  23:05

Պանիրը հայտնի է իր վատ հոտով։ Իսկ Դուբլինի Տրինիտի քոլեջի գիտական ցուցասրահում ներկայացված պանիրները ստացված էին ամենագարշահոտ տեղերից՝ մարդու ոտնաթաթից, թեւատակից, պորտից ու բերանի խոռոչի բակտերիաներից։

Թիմը վերցրել էր նմուշները եւ որոշել մանրէները, որոնցով պայմանավորվում է մարդու յուրօրինակ հոտը։

Հետո նրանք սկսել էին պանիր պատրաստել։ Մանրէների վրա ավելացրել էին կաթ ու թթվեցրել Lactobacillus բակտերիայով, հաղորդում է CBS News-ը։

«Իրականում ես մեծ հուզմունք եմ ապրում մի քիչ կեղտոտ, գարշահոտ իրերից», - խոստովանեց մարդկային պանիրների շնորհանդեսի ժամանակ միկրոկենսաբան Քրիստինա Ագապակիսը։ «Մարդիկ նյարդայնանում էին, իրենց անհարմար էին զգում։ Բայց հետո նրանք հոտ քաշեցին, եւ համոզվեցին, որ սովորական պանրի հոտ է», - ասաց նա։

Սակայն պանրի ստեղծողները պնդում են, որ այն ուտել չի կարելի։ «Դա ուտելու պանիր չէ, դա խորհելու պանիր է», - ասում է Ագապակիսը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում