5 մթերք, որոնք չարժե ուտել դատարկ ստամոքսով

1 մարտի, 2017  13:16

Քաղցած մարդը հաճախ է ուտում այն, ինչ առաջինն է հայտնվում ձեռքի տակ՝ չմտածելով, արդյո՞ք դա առողջ սնունդ է եւ արդյո՞ք արժե այդ պահին ուտել: Խնդիրն այն է, որ նույնիսկ որոշ շատ առողջ եւ օգտակար համարվող մթերքները ոչ միշտ կարելի է օգտագործել քաղցած ժամանակ:

Լոլիկ

Լոլիկը շատ օգտակար է, պարունակում է հակաօքսիդանտներ, նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը: Բայց աղաղի (acide gallotannic) մեծ քանակությունը կարող է բարձրացնել ստամոքսի թթվայնությունը: Բացի այդ՝ С վիտամինի պարունակության շնորհիվ կարող է արագանալ ստամոքսահյութի արտադրությունը: Սրա հետեւանքով մարդու մոտ այրոց եւ մարսողական խնդիրներ կարող են առաջանալ:

Գազավորված ըմպելիք

Գազավորված ըմպելիքը, իհարկե, հնարավոր չէ օգտակար համարել, այդ պատճառով դրանցից ընդհանրապես հրաժարվելը կատարյալ տարբերակ կլինի: Եթե, այնուամենայինիվ, իսպառ հնարավոր չէ հրաժարվել, ապա գոնե այն քաղցած ստամոքսին մի խմեք: Գազավորված ըմպելիքները շաքարի մեծ քանակություն են պարունակում, որը դանդաղեցնում է մարսողությունը:  Շաքարը գրեթե անմիջապես հայտնվում է արյան մեջ, իսկ ըմպելիքը, միեւնույն է, ձեզ չի հագեցնի եւ դուք նորից քաղց կզգաք:

Կանաչ բանջարեղեն

Կանաչ բանջարեղենն օգտակար է, բայց դարձյալ՝ ոչ քաղցած ստամոքսին: Այդպիսի բանջարեղենում ամինաթթվի մեծ քանակություն կա, որը կարող է հանգեցնել այրոցի եւ ցավերի ստամոքսի շրջանում:

Յոգուրտ

Յոգուրտը նախաճաշին ամենաշատ օգտագործվող մթերքներից է: Բայց այն կարող է բարձրացնել թթվայնությունը եւ փքվածություն առաջացնել:

Կծու եւ աղի սնունդ

Քաղցած վիճակում խորհուրդ չի տրվում օգտագործել նաեւ կծու, աղի եւ համեմված սնունդ: Չիլի պղպեղը եւ մյուս համեմունքները կարող են վնասել ստամոքսի պատերը, բարձրացնել թթվայնությունը եւ գրգռել ստամոքսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում