Տղան ծնվել է գանգի վրա ճեղքով, որը շարունակում է մեծանալ (ֆոտո)

15 մարտի, 2017  15:43

Կամբոջացի Ֆեակտրա Պովը ծնվել է գանգի վրա ոչ մեծ ճեղքով, սակայն բժիշկները, չգիտես ինչու, ծննդատնից նրան դուրս են գրել եւ տուն ուղարկել: Սակայն ժամանակի ընթացքում ճեղքը ոչ միայն չի փակվել, այլ շարունակել է մեծանալ եւ խորանալ: Հիմա Ֆեակտրան արդեն 6 տարեկան է, եւ նրա գանգի վրա՝ ճակատից մինչեւ գանգի հիմը 10 սմ խորությամբ հսկայական ճեղք է գոյացել:

Կամբոջայի բժիշկները ոչ մի պատկերացում չունեն, թե երեխայի գլխի վրա ինչու է այսպիսի ճեղք առաջացել եւ ինչպես է հնարավոր այն փակել: Տեղական բարեգործական ընկերությունները նրան դեղեր են տալիս, որոնք կանխում են նոպաները, սակայն ճեղքի վրա ոչ մի ազդեցություն չեն գործում:

«Բժշկական օգնության հույս չունեմ»,- ասում է տղայի տատիկը՝ 67-ամյա Թորն Հոնգը, որը թոռանն ամեն կիրակի Սիեմ Ռիպեի Անգկոր Վատ տաճար է տանում, որտեղ նրանք նվիրատվություններ են հավաքում: Օրվա ընթացքում նրանց հաջողվում է մոտ 5 ֆուրտ հավաքել: Ֆեակտրային մեծացնում են մայրն ու տատիկը, ուստի նրանք դժվար են ապրում, եւ արտասահմանում բուժվելու համար փող չունեն: Երեխայի հայրը ընտանիքին լքել է դեռեւս մինչեւ տղայի ծնվելը:

«Երբ Ֆեակտրան ծնվեց, նրա գլխին ոչ մեծ ճեղք էր, սակայն ժամանակի ընթացքում այն մեծացավ: Հիմա այն շատ մեծ է, նույնիսկ ձեռքս է մեջը տեղավորվում: Բժիշկները չգիտեն, թե ինչու է նրա գանգն այսպիսին, եւ ասում են, որ ոչ մի բանով օգնել չեն կարող: Առաջ այնպիսի տպավորություն էր, թե նրա գլխի մեջ ջուր կա՝ գլուխն այտուցվել եւ ուռել էր: Մենք ամեն օր աղոթում ենք, որ գոնե մեկը հայտնվի, ով գիտի ինչպես օգնել Ֆեակտրային»,- ասել է տղայի տատիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում