Հակաբեղմնավորման հաբերը քաղցկեղի հավանականությունը նվազեցնում են այն չընդունելուց տարիներ հետո

22 մարտի, 2017  22:36

Հակաբեղմնավորման հաբերը քաղցկեղի որոշ տեսակներից կանանց պաշտպանում են նույնիսկ դրանք ընդունել դադարելուց 35 տարի հետո, պնդում են Աբերդինի համալսարանի գիտնականները:

Առողջության վտանգներին նվիրված ամենաերկարատեւ հետազոտությամբ պարզվել է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը կրճատում է 19 տոկոսով, էնդոմետրիան՝ 34 տոկոսով եւ ձվարանների քաղցկեղը՝ 33 տոկոսով: Հետազոտությանը մասնակցել է 46 հազար կին, որոնց գիտնականները հետեւել են 1968 թվականից: Դիտարկումը սկսվել է շուկայում դեղամիջոցների վաճառահանումից ընդամենը մի քանի տարի հետո:

Վերջին տարիների հետազոտություններով պարզվել է, որ հակաբեղմնավորիչները մեծացնում են կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սակայն այս հավանականությունը վերանում է հակաբեղմնավորիչների ընդունումը դադարեցնելուց արդեն մի քանի տարի հետո: Իսկ աղիների, էնդոմետրիայի եւ ձվարանների քաղցկեղի փոքր հավանականությունը պահպանվում է ավելի քան 35 տարի:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Obstetrics and Gynaecology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում