Չինաստանի Չժեձյան գավառի Իու քաղաքի 50–ամյա բնակչուհու փորից հեռացրել են այնտեղ աճած սնկերը: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:
Բանն այն է, որ չինուհին սիրում էր չորացրած սնկեր ուտել, ըստ որում՝ դրանք ջերմամշակման չենթարկելով, եւ նույնիսկ ինչպես հարկն է չէր անհանգստանում: Նա բժիշկներին է դիմել, երբ փորում սուր ցավ է զգացել:
Բժիշկները նրա մարսողական համակարգը հետազոտել են էնդոսկոպով եւ ստամոքսում աճող սնկեր հայտնաբերել: Ամենախոշոր նմուշը 7 սմ երկարություն է ունեցել:
Վիրահատությունը հաջող է ըհնթացել, հիմա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է The Sun-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր