Մսակեր մակաբույծը կերել է ամերիկուհու գանգամաշկը (ֆոտո)

28 մարտի, 2017  18:38

Ամերիկուհի Քրիսթի Բարբերը լրատվամիջոցների օգնությանն է դիմել հերթական վիրահատության նպատակով դրամահավաք կազմակերպելու համար, որը պետք է կնոջն օգնի ազատվել մսակեր մակաբույծից, որը նա ձեռք է բերել 2011 թվականին Կարիբներում հանգստանալիս:

Անցած վեց տարիների ընթացքում այն խժռել է զբոսաշրջիկի գլխի վերին հատվածի մաշկը, ասես նրա գանգամաշկը հանել են: Պրոցեսն ուղեկցվել է ուժեղ գլխացավերով, բժիշկներին անարդյունք այցերով եւ աշխատանքից հեռացվելով: Ներկայումս դժբախտ կինը այնպիսի սարսափելի տեսք ունի, որ տանից դուրս չի գալիս եւ համացանցում է խնդրում է իրեն փողով օգնել:

«Մայրը, որը մսակեր մակաբույծի պատճառով կորցրել է իր գանգամաշկի մեծ մասը, տանից դուրս գալ չի կարողանում: 41-ամյա Քրիսթի Բարբերի գլխի վրա չապաքինվող բաց վերքեր են, որոնք հայտնվել են 2011 թվականին իր 35-ամյա տարեդարձի առիթով ծովային շրջագայության մեկնելուց հետո», - նշված է Metro պարբերականում:

Կղզիներից վերադառնալուց հետո Քրիսթիի մոտ հայտնաբերել եւ հեռացրել են մազային կիստա, բայց դա միայն սկիզբն էր: Նրա գլխին շարունակաբար խոցեր եւ ուռուցքներ էին հայտնվում, իսկ բուժումը ոչ մի արդյունք չէր տալիս: Արդյունքում նրա գլխի գագաթի ամբողջ մաշկն անհետացել է, իսկ նա ստիպված էր կեղծամ դնել: Առանց դրա 41-ամյա Բարբերը նման է ճանապարհային սարսափելի պատահարի զոհի:

«Գանգամաշկս տառացիորեն պլոկվել է, դա մղձավանջի է նման: Ես երբեք նման ցավ չեմ զգացել: Գլուխս, պարանոցս եւ մեջքս ծածկվել են սարսափելի գոյացություններով, որոնք նման են դեռահասների պզուկներին», - լրագրողներին ասել է կինը:

Բժիշկները կատարել են արյան ամբողջական փոխներարկում, ուժեղ ներգործող դեղերով կաթիլային են միացրել, քիմիաթերապիայի են ենթարկել, նույնիսկ ոտքի մաշկի կտոր են փոխպատվաստել գլխին, սակայն մակաբույծին հանել չեն կարողացել: Հիմա Բարբերի ընտանիքը սնանկացել է, բայց չի հանձնվել եւ նոր վիրահատության հաջողության հույս ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում