Գիտնականները ստեղծել են սմարթֆոնի օգնությամբ նիհարելու միջոց

2 ապրիլի, 2017  19:52

Բրիտանացի գիտնականները գտել են առանց բազմոցից վեր կենալու նիհարելու միջոց։ Նրանք կարծում են, որ ոչ թե մկաններն է պետք մարզել, այլ ուղեղը։ Մարզասրահ բաժանորդագրվելու փոխարեն պետք է զինվել սմարթֆոնով ու ներբեռնել հատուկ հավելված, որը կօգնի ձեւավորել օգտակար սովորություն։

Էքսեթերի համալսարանում գիտնականները մշակել են համակարգչային խաղ՝ ակադեմիկոս Պավլովի տեսության հիման վրա։ Այդ խաղը մարդու գլխուղեղում ստեղծում է պայմանական ռեֆլեքս, ինչպես շների մոտ։ Միայն թե Պավլովը հետազոտել էր շան ուղեղի արձագանքը ցանկացած սննդի հանդեպ, իսկ բրիտանացի գիտնականները ուսումնասիրել են մարդու արձագանքը հենց օգտակար ու վնասակար սնունդի հանդեպ։ Այսինքն նույնիսկ երբ մարդը նստած աշխատում էր, մտքերի մեջ խորասուզված, նրա ձեռքը շոշափում էր ոչ թե շոկոլադի այլ խաղողի ուրվագծերը։

Գիտակցաբար բոլորը հասկանում են, թե ինչ կարելի է ուտել, իսկ ինչ՝ ոչ։ Բայց երբեմն շոկոլադ տեսնելիս ուղեղն անջատվում է։ Միանում են որոշումների կայացման ավելի ուժեղ մեխանիզմները։ Դրա համար էլ հոգեբան Նատալյա Լոորենսը ստեղծել է համակարգչային խաղ, որը մեզ սովորեցնում է չմտածել։

«Խաղը շատ հեշտ է, տեսնում ես օգտակար սնունդը, միանգամից սեղմում ես կոճակը։ Տեսնում ես վնասակար սնունդը՝ չես սեղմում, պարզապես չես արձագանքում դրան»,- ասում է հոգեբանը։

Պայմանական ռեֆլեքսը կարելի է ամրապնդել փոքր էլեկտրական լիցքի օգնությամբ, բայց Նատալյան պարզել է, որ օգտակար սովորությունը կարելի է ձեւավորել նաեւ առանց դրա։ Չնայած այս խաղը խաղալիս՝ ոչ ոք բազմոցից վեր չի կացել, բայց բազմոցի վրա մարմնի ծանրության ճնշումը արդեն մեկ ամսից նվազել է, հայտնում է ՆՏՎ-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում