• Latest news

5 խորհուրդ 35 տարեկանից հետո նիհարելու համար

9 ապրիլի, 2017  12:01

Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, եւ ավելորդ քաշից ազատվելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Ավելին, դիետոլոգ Ջենիֆեր Քրիսթմանի պնդմամբ, 20 տարեկանից հետո մարդիկ սկսում են օրական 1-2% մկանային զանգված կորցնել: Ինչպե՞ս կարելի է նիհարել նման պայմաններում:

1. Ուժային վարժություններ կատարեք

Նյութափոխանակության դանդաղումը կանխելու համար, որը հետեւում է մկանային զանգվածի կորստին, հարկավոր է ամեն ինչ անել՝ այդ զանգվածը պահպանելու համար: Մասնավորապես՝ ուժային վարժություններ կատարել:

2. Ձեզ անհրաժեշտ քանակությամբ կալորիաներով ապահովեք

Կալորիաների քանակության կրճատումն ամենեւին չի հանգեցնի քաշի կորստի: Հակառակը, եթե քիչ ուտեք, իսկ օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ չստանա, պարզապես կսկսի տնտեսել էներգիան, եւ Ձեր նյութափոխանակությունն ավելի կդանդաղի:

3. Բաց մի թողեք ուտելու ժամանակը

Եթե բաց չթողնեք ուտելու ժամանակը, Ձեր օրգանիզմն արդյունավետ կօգտագործի ստացած էներգիան: Սնվեք օրական առնվազն 3 անգամ:

4. Բավարար քանակությամբ պրոտեինով հարուստ մթերքներ օգտագործեք

Մկանային զանգվածի աճի եւ առողջ նյութափոխանակության ապահովման համար հարկավոր է բավարար քանակությամբ սպիտակուց ստանալ. մեկ կիլոգրամ քաշի դեպքում՝ 1-1.3 գրամ: Լավագույն տարբերակը բնական աղբյուրներից պրոտեին ստանալն է. անյուղ միս, ձկնեղեն, լոբազգիներ:

5. Ավելի շատ ջուր խմեք

Ջրազրկվելիս օրգանիզմն ավելի քիչ կալորիա է ծախսում, այդ պատճառով մի մոռացեք ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել