Ուղեղի ցնցման 5 ախտանիշ

17 ապրիլի, 2017  14:19

Ուղեղի ցնցումն ամբողջ աշխարհում բավականին տարածված վնասվածք է: Այն, իհարկե, ոչ միշտ է ուղեղի ներքին արյան զեղում եւ վնասվածքներ առաջացնում, սակայն դա չի նշանակում, որ հարկ է անտեսել: Ներկայացնում ենք ուղեղի ցնցման մի քանի ախտանշաններ, որոնց առկայության դեպքում խորհուրդ է տրվում բժշկի մոտ զննում անցնել:

Գլխացավ

Առաջին եւ ամենատարածված ախտանշանը, որը կարող է առաջանալ գլխի վնասվածք ստացած մարդու մոտ, գլխացավն է: Որոշ դեպքերում ուղեղի ցնցում ստացած մարդիկ վնասվածքից հետո գլխի մեջ ուժեղ ճնշում են զգում:

Գիտակցության խճճվածություն

Գիտակցության խճճվածության պատճառ կարող է լինել գլխին ստացած հարվածից հետո ուղեղի աղեղի ռեֆլեկտորային նորմալ աշխատանքի խանգարումը: Հետեւաբար՝ նման խճճվածությունը կամ գլխում մշուշվածության զգացումը կարող են ուղեղի ցնցման նշան լինել: Ամեն դեպքում, նման ախտանշանը չարժի անտեսել:

Սրտխառնոց

Յուրաքանչյուր 10-րդ մեծահասակի կամ երեխայի մոտ գլխի վնասվածքից հետո սրտխառնոց է առաջանում: Սովորաբար սրտխառնոցը հաջորդում է գլխին հասած հարվածին, ըստ որում՝ այն միշտ չէ, որ վկայում է ծանր վնասվածքի մասին: Սակայն մի քանի անգամ կրկնվող սրտխառնոցը պետք է անհանգստացնի:

Զնգոց ականջներում

Ռեֆլեկտորային աղեղի գործառնության խանգարման դեպքում որոշ դեպքերում մարդը գլխին ստացած հարվածից հետո ականջներում զնգոց է լսում: Որպես կանոն, այս զգացողությունը վերանում է մի քանի րոպե հետո: Բայց եթե զգացողությունը չի անցնում, բժշկի դիմեք:

Գլխապտույտ

Գլխապտույտ է առաջանում առողջական շատ խնդիրների դեպքում, այն կարող է նաեւ ուղեղի ցնցման ախտանշան լինել: Եթե գլխապտույտը չափազանց ինտենսիվ է եւ ուղեկցվում է ուժեղ գլխացավով, ավելի լավ է անհապաղ հիվանդանոց ուղեւորվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում