ՀՀ ԱՆ–ը նախաձեռնել է ստոմատոլոգիական ծառայության արդիականացում

25 ապրիլի, 2017  19:38

ՀՀ առողջապահության նախարարությունը  նախաձեռնել է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման մոտեցումների, ֆինանսավորման սկզբունքների վերանայմանը, ինչպես նաեւ ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործընթաց։   

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը` նախարարությունն ակնկալում է ինչպես  մասնագիտական ասոցիացիաների, գլխավոր եւ առաջատար մասնագետների, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել info@moh.am էլեկտրոնային հասցեով մինչեւ մայիսի 2-ը։

Այդ առաջարկներն ամփոփելուն պես ՀՀ առողջապահության նախարարությունը կստեղծի ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմները մշակող աշխատանքային խումբ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում