Քաղցը մարդուն ավելի խելացի է դարձնում

26 ապրիլի, 2017  23:46

Ստամոքսի հորմոնը, որը խթանում է ախորժակը, խթանում է նաեւ ուղեղի նոր բջիջների աճը եւ դրանք պաշտպանում ծերանալու հետեւանքներից: Հնարավոր է՝ սրանով է պայմանավորված, թե ինչու են որոշ մարդիկ ասում, որ պաս պահելիս իրենց ավելի խելացի են զգում: 

Երբ գրելինն առաջին անգամ հայտնաբերվեց, հայտնի դարձավ որպես քաղցի հորմոն: Արյան մեջ հորմոնի մակարդակը բարձրանում է, երբ մարդը մի քանի ժամ շարունակ ոչինչ չի ուտում: Իսկ հիմա ապացույցներ են գտնվել, որ գրելինը կարող է ուղեղի վիճակը բարելավել:

Կենդանիները, որոնց սնունդը ցածր կալորիականություն ունի, ավելի լավ մտավոր ունակություններով են օժտված, որի պատճառը, հնարավոր է, գրելինն է: Մկներին հորմոնի ներարկումը մեծացնում է սովորելու եւ հիշողության թեստերը լուծելու նրանց արդյունավետությունը, եւ կարծես մեծացնում է նրանց ուղեղում նեյրոննեի կապերի քանակը:

Մեծ Բրիտանիայի Սուոնսիի համալսարանից Ջեֆրի Դեւիսը եւ նրա խումբը եւս մեկ ապացույց են գտել, որ գրելինը կարող է խթանել ուղեղի բջիջների կիսումը եւ բազմացումը՝ պրոցես, որը կոչվում է նեյրոգենեզ: Երբ նրանք հորմոնն ավելացրել են Պետրիի գավաթում աճեցված մկան ուղեղի բջիջներին, այն գոծարկում էր այն գենը, որն, ինչպես հայտնի է, նեյրոգենեզ է առաջացնում, որը կոչվում է ֆիբրոբլաստների աճի գործոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում