Ինչու մինչեւ մեկ տարեկան երեխաներին չի կարելի մրգահյութ խմել

23 մայիսի, 2017  19:08

Մինչեւ մեկ տարեկան երեխաներին ոչ մի դեպքում չի կարելի մրգահյութեր տալ, պնդում են Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Pediatrics) մասնագետները: Այս ըմպելիքները բացասաբար են անդրադառնում փոքրիկի քաշի վրա, նաեւ նրա սրտի գործառնության եւ լնդերի զարգացման վրա:

Մինչեւ վերջին ժամանակները մանկաբույժները պնդում էին, որ փոքրիկները կարող են մրգի հյութ եւ ըմպելիքներ փորձել վեց ամսականից սկսած: Սակայն նոր հրահանգներում ծնողների համար զգուշացում է պարունակվում այն մասին, որ առաջին հայացքից միանգամայն առողջ եւ օգտակար թվացող հյութերն իրականում փոքրիկի կյանքի առաջին տարում նրա օրգանիզմը վնասում են: Թարմ հյութերում բավարար քանակով բջջանյութ եւ վիտամիններ կան, բաց դրանք պարունակում են նաեւ քաղցրացնող նյութեր, որոնց հետեւանքով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է: Սա կարող է ապագայում ճարպակալում առաջացնել, պնդում են մանկաբույժները:

Փորձագետների խոսքով՝ ծնողներն իրենց փոքրիկներին կարող են մրգային հյութեր տալ միայն այն դեպքում, եթե այն նշանակեն բժիշկները փորկապության դեմ: Եվ նույնիսկ այս դեպքում խոսք կարող է լինել միայն 100-տոկոսանոց մրգահյութի մասին, բայց ոչ նրանց մասին, որոնք խտանյութերի հիմքով են պատրաստվում:

Մանկաբույժների խոսքով՝ մանկահասակ երեխաների համար լավագույն ըմպելիքն ու սնունդը կրծքի կաթն ու ջուրն են: 6-ամսական տարիքից երեխայի սննդակարգին պետք է ավելացնել մանկաբույժի խորհուրդներին համապատասխանող հավելյալ սնունդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում